«Քայլ դեպի տուն». ով կհյուրընկալվի վարչապետի տանը
Հասարակություն
16:09 03/08/2018
Հայաստան

«Քայլ դեպի տուն». ով կհյուրընկալվի վարչապետի տանը

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ մասին դեռևս երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Այսօր սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով  ընտրել է վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին:

«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»,-նշել է Շուշան Փաշինյանը:

Placeholder