Կաշառք ստանալիս բռնվել է կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված չափագրողը
Իրավունք
18:59 03/08/2018
Հայաստան

Կաշառք ստանալիս բռնվել է կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված չափագրողը

Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս օգոստոսի 1-ին մի կին հաղորդում է տվել, որ կադաստրի աշխատակիցը գործարքի համար պահանջել է 500 դոլար կաշառք:

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 2-ին, կաշառք վերցնելու պահին, իր աշխատասենյակում բռնվեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված, «Գառսաֆ» առևտրային կազմակերպության չափագրող Հարություն Ղազարյանը:

Անձնական խուզարկությամբ նրա տաբատի աջ գրպանից հայտնաբերվեց և առգրավվեց կաշառք ստացած 500 դոլարը:

Ղազարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին:
Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Placeholder