Apple-ն առաջին ընկերությունն է 1 տրիլիոն դոլար կապիտալիզացիայով
Apple-ն աշխարհում առաջին ընկերությունն է, որի շուկայի կապիտալացման մակարդակը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը:
Գազետա.ռու-ն գրում է, որ ընկերության բաժնետոմսերն ամերիկյան NASDAQ բորսայում բարձրացել է 1,85 տոկոսով՝ հասնելով 1 բաժնետոմսի համար 205,22 դոլարի, համապատասխանաբար ամբողջ ընկերության ընդհանուր արժեքը հասել է 1 տրիլիոն դոլարի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 թվականին երրորդ եռամսյակում Apple –ի եկամուտների առնչությամբ կանխատեսումները գերազանցել են. ընկերությունն արձանագրվել է 53,3 մլրդ դոլարի եկամուտ, նշված ժամանակահատվածում վաճառքներն աճել են 17 տոկոսով, բաժնետոմսից շահույթը կազմել է 2,34 դոլար, մինչդեռ այդ ընթացքում վերլուծաբանները կանխատեսում էին 52,4 մլրդ դոլարի եկամուտ:
Չորրորդ եռամսյակում Apple-ն ակնկալում է, որ կունենա 60-62 մլրդ դոլարի եկամուտ։ Վերլուծաբանները գնահատել են այդ ցուցանիշը 59,4 մլրդ դոլար։