Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետությունում 2018թ. հունվար-հունիսին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 282 դեպք: Նման տվյալներ է հրապարակել Վիճակագրության պետական կոմիտեն: Համեմատության համար նշենք, որ 2017թ. հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնալուծության 269 դեպք:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, վեց ամիսների ընթացքում գրանցվել է 6802 ամուսնություն: Առավել մեծ թվով ամուսնություններ՝ 1311 գրանցվել են փետրվարին: Սա ըստ ամենայնի, պայմանավորված է Տյարընդառաջի, Սուրբ Սարգսի ու Վալենտինի տոներով:
Վեց ամիսների ընթացքում գրանցվել է ամուսնալուծության 1915 դեպք: Առավել մեծ թվով ամուսնալուծություններ գրանցվել են մարտին: