Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աֆղանստանի արևելյան մասում գտնվող մզկիթներից մեկում այսօրաղոթքի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Tolo News-ին հղում անելով՝ «Իզվեստիա»-ն գրում է, որ տեղի ունեցածի հետևանքով ութ մարդ է զոհվել։
Միջադեպը տեղի է ունեցել Գարդե քաղաքի մզկիթներից մեկում։ Հավատացյալների վրա հարձակվել է մահապարտ-ահաբեկիչը: Տեղի ոստիկանությունը նշում են, որ պայթյունից տուժել է առնվազն 12 մարդ:
Ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռևս պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար:
Placeholder