Զախարովա. Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպում չեն նախատեսում
Քաղաքական
17:27 03/08/2018
Աշխարհ

Զախարովա. Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպում չեն նախատեսում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի  օրակարգում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում նախատեսված չէ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Օրակարգում նման հանդիպում չկա: Ես այդ մասին չգիտեմ, ինձ ոչինչ հայտնի չէ»,-նշել է նա:

Միաժամանակ Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը տարբեր մակարդակներով ու ձևաչափերով սերտ շփումների մեջ է Հայաստանի ԱԳ նախարարության հետ:

Placeholder
Զախարովա. Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպում չեն նախատեսում