ԲՀԿ մամուլի քարտուղար. Մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն արձագանքել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, Պետրոսյանը դժգոհ է, որ կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել է Նաիրա Զոհրաբյանին: Նա հայտարարել էր նաև կուսակցությունը լքելու մտադրության մասին:
Էլիզբարյանն արձագանքել է.
«Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի և իր քայլերի համար, և մեր կողմից որևէ այլ գնահատական չի հնչելու։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց և հրապարակային, և ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։
Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին և մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել»:
Հարակից հրապարակումներ`
- «Ծառուկյան» խմբակցության անդամը դեմ է Նաիրա Զոհրաբյանի առաջադրմանը
- Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը