Սերենա Ուիլյամս. Կարիերայի և մայր լինելու միջև հավասարակշռություն գտնելն իսկական արվեստ է
Սպորտ
17:00 07/08/2018
Աշխարհ

Սերենա Ուիլյամս. Կարիերայի և մայր լինելու միջև հավասարակշռություն գտնելն իսկական արվեստ է

«Անցյալ շաբաթ շատ ծանր ապրումներ ունեցա ինչպես մարզական տեսանկյունից, այնպես էլ անձնական։ Կոնտայից կրեցի կարիերայի ամենախոշոր պարտությունը, սակայն դա դեռ ամենը չէր։
Երբեմն սկսում եմ մտածել, որ վատ մայր եմ»,- այս մասին «Ինստագրամ»-ի իր հետևորդներին  խոստովանել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի կինն է։

«Տարբեր հոդվածներ եմ կարդացել, որ հետծննդաբերական դեպրեսիան կարող է տևել մինչև 3 տարի։ Պարբերաբար խոսում եմ ընկերներիս, քույրերիս, մայրիկիս հետ։ Նրանք ինձ ասում են, որ նման մտքեր ունենալը նորմալ է։ Նորմալ է, երբ մտածում ես, թե քո երեխայի համար անհրաժեշտ ամեն ինչ չես անում։

Կարիերայի և մայր լինելու միջև հավասարակշռություն գտնելն իսկական արվեստ է»,- գրել է թենիսիստուհին։

Placeholder
Սերենա Ուիլյամս. Կարիերայի և մայր լինելու միջև հավասարակշռություն գտնելն իսկական արվեստ է