Հալեպի դպրոցներից մեկը կկոչվի հայ հերոսի անունով
Հասարակություն
15:15 07/08/2018
Հայաստան

Հալեպի դպրոցներից մեկը կկոչվի հայ հերոսի անունով

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարգադրել է Հալեպի կրթական հաստատություններից մեկը անվանել հայ զինվորի՝  Գրիգոր Աշնաքելյանի անունով: Սիրիայի կրթության նախարարն արդեն գործընթացը սկսել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հալեպահայ Զարեհ Սիսեռյանը:

Նա նաև մի լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Բաշար Ասադն այցելել է սիրիական բանակի զոհված հայ զինվոր Գրիգոր Աշնաքելյանի ընտանիքին: Պետության ղեկավարը կարգադրել է  իշխանություններին Հալեպի դպրոցներից մեկն անվանել հենց Աշնաքելյանի անունով:

Placeholder
Հալեպի դպրոցներից մեկը կկոչվի հայ հերոսի անունով