Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախցի պատգամավորները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությամբ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը:
Միջնորդությունը վերաբերում է Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելուն՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում:
Թե քանի պատգամավոր է ստորագրել միջնորդության ներքո, և ովքեր են, Ա. Ղավալյանը չի մանրամասնել՝ պարզաբանելով, որ իրեն նման լիազորություն չի տրվել:
Երեկ հայտնի էր դարձել, որ նման միջնորդություն են ներկայացրել Հայաստանի ԱԺ 45 պատգամավորներ: Այս դեպքում էլ միջնորդության ներքո ստորագրած օրենսդիրների անունները չեն հրապարակվել: