Կոլումբիայի նախագահը հրաժեշտ է տվել երկրին ու քաղաքականությանը
Քաղաքական
12:20 07/08/2018
Աշխարհ

Կոլումբիայի նախագահը հրաժեշտ է տվել երկրին ու քաղաքականությանը

Կոլումբիայի նախագահի պաշտոնից հեռացող Խուան Մանուել Սանտոսը այսօր հանդես է եկել հրաժեշտի ուղերձով և հայտարարել, որ հեռանում է մեծ քաղաքականությունից։

«Ռիա նովոստի»-ն գրում է, որ նախագահի աթոռը պաշտոնապես կզբաղեցնի Իվան Դուկեն, որը հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում: Սանտոսը Կոլումբիան գլխավորել է երկու ժամկետ անընդմեջ՝ ընդհանուր առմամբ ութ տարի:

«Ես հեռանում եմ քաղաքականությունից, բայց կշարունակեմ աշխատել այլ բնագավառներում։ Ես հեռանում եմ առանց թշնամանքի։ Փառք Աստծուն, իմ սրտում ոչ ատելություն կա, ոչ Էլ վիրավորանք»,- հայտարարել է Սանտոսն ուղերձում:

Նա նաև հաջողություն է մաղթել իրեն հաջորդող Դուկեին և խոստացել է կատարել իր խոստումը՝ «չխանգարել» պետության նոր ղեկավարին:

Placeholder