Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արսեն Չաքարյանի ընտանիքին
Հասարակություն
10:15 07/08/2018
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արսեն Չաքարյանի ընտանիքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած հեռագրում ասված է.

«Խորը վշտով տեղեկացա ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի կյանքից հեռանալու մասին:

Ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայի հյուրընկալ հողում երկրորդ հայրենիք գտած Չաքարյանն իր ողջ կյանքը նվիրել է հիշողության տուրքի, ազատության և արդարության հաղթանակի պայքարին:

Արսեն Չաքարյանի մահը մեծ կորուստ է ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի համար:
Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում ընտանիքի անդամներին ու հարազատներին»:

 

Placeholder