Ավինյան. Աճեմյանն իր իրավասություններից դուրս էր գործել
Քաղաքական
18:29 07/08/2018
Հայաստան

Ավինյան. Աճեմյանն իր իրավասություններից դուրս էր գործել

«Ես ևս մեկ անգամ կարող եմ վստահեցնել, որ Գևորգ Աճեմյանի աշխատանքից ազատումը որևէ կերպ կապ չունի նրա կրոնական կողմնորոշման հետ»,-«Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի ազատմանը:

Հիշեցնենք՝ վերջինը  հայտարարել էր, որ «Կյանքի խոսք»-ի հետևորդ է:

Տիգրան Ավինյանի խոսքով, Աճեմյանի հետ կապված խնդիրն այլ էր,  կապված նրա որոշակի գործողությունների հետ, որոնք իր իրավասությունների շրջանակից դուրս էին:

«Մասնավորապես, որոշակի հարցերի լուծումներ էր փորձել տալ, որը չէր գտնվում իր իրավասութունների շրջանում, դա իր գործը չէր»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Աճեմյանի անունը մամուլում հայտնվեց երեք սկանդալային պատմությունների դեպքում՝ «Աշտարակ կաթ» ընկերության, թերթերի բաժանորդագրության ու աղանդավոր լինելու։

Placeholder