Գերմանիայում մորը ազատազրկել են որդուն մանկապիղծին վաճառելու համար
Իրավունք
16:45 07/08/2018
Աշխարհ

Գերմանիայում մորը ազատազրկել են որդուն մանկապիղծին վաճառելու համար

Գերմանիայում 48-ամյա կնոջը սպառնում է 12.5 տարվա ազատազրկում՝ տասը տարեկան տղա երեխային ինտերնետի միջոցով մանկապիղծին վաճառելու համար: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, կինը և նրա կողակից տղամարդը մեղադրվում են երեխային մարմնավաճառությամբ զբաղվելու հարկադրանքի մեջ:

Ֆրայբուրգ քաղաքի դատարանը տղամարդուն դատապարտել է 12 տարվա ազատազրկման: Նախկինում վերջինն արդեն մեկ անգամ դատված է եղել:

Երեխայի նկատմամբ բռնություններ կիրառվել են ավելի քան երկու տարի, այս պահին նրան վերցրել են ծնողներից, հանձնել պետական հոգածության: Դատարանը զույգին պարտավորեցրել է ևս 49 հազար դոլար փոխհատուցում վճարել երեխային: Փաստաբանը հայտարարել է, որ մայրը չի պատրաստվում բողոքարկել դատարանի որոշումը:

Placeholder