Ռուսաստանցի տարեց զբոսաշրջիկների շրջանում Գյումրին առաջ է անցել Օդեսսայից
Տնտեսություն
14:21 07/08/2018
Աշխարհ

Ռուսաստանցի տարեց զբոսաշրջիկների շրջանում Գյումրին առաջ է անցել Օդեսսայից

Ռուսաստանցի 55 տարեկանից բարձր զբոսաշրջիկների շրջանում Հայաստանի հայրաքաղաք Գյումրին այս տարի առավել մեծ ճանաչելիություն  է ձեռք բերել՝ առաջ անցնելով Ուկրաինայի Օդեսսա քաղաքից: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով UFS.Travel ծառայության վերլուծության արդյունքները:

Ըստ աղբյուրի, նախորդ տարվա համեմատ ռուս կենսաթոշակառու տարիքի  զբոսաշրջիկների թիվը  չի փոխվել: Նրանք այս տարի առավել ակտիվորեն են օգտվել ինտերնետից տոմսերի ամրագրման համար:
Ընդհանրապես, նրանք առավել շատ նախընտրում են եվրոպական երկրներ: Առաջին հնգյակում են Բուրգասը (Բուլղարիա), Պրահան (Չեխիա), Տիվատ (Մոնտենեգրո), Ռիգա (Լատվիա), Մյունխեն (Գերմանիա):

ԱՊՀ տարածքի երկրներն էլ քիչ պահանջարկ չունեն: Այստեղ ցուցակը գլխավորում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը, ապա Քիշնևը (Մոլդովա), Նոր Ալեքսեևկան (Ուկրաինա), Մինսկը (Բելառուս):

 

 

Placeholder