ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի և սպառազինության ներկայացուցիչները՝ «Միջազգային բանակային խաղեր-2018»-ում
Քաղաքական
17:47 07/08/2018
Հայաստան

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի և սպառազինության ներկայացուցիչները՝ «Միջազգային բանակային խաղեր-2018»-ում

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի և սպառազինության ներկայացուցիչները, «Միջազգային բանակային խաղեր-2018» շրջանակում, օգոստոսի 5-ից 8-ը մասնակցում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող ՀՕՊ «Մաքուր երկինք» և հետևակի մարտական մեքենաների ստորաբաժանումների մրցումներին։

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՌԴ-ում ավիացիոն ուժերի «Ավիադարտս» մրցմանը ՀՀ ԶՈՒ ավիացիայի ներկայացուցիչները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով:

«Միջազգային բանակային խաղեր-2018» մրցույթը մեկնարկել է հուլիսի 28-ին:

 

Placeholder