«Նաիրիտի» 116 աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է
Տնտեսություն
18:25 07/08/2018
Հայաստան

«Նաիրիտի» 116 աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է

Նաիրիտի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։

«Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։

Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»,- հայտնել է Միրզոյանը։

Placeholder