Մոսկվայում ծեծել են «Տաքսի» ֆիլմի ֆրանսիացի դերասանին
«Տաքսի» ֆիլմի ֆրանսիացի դերասան Սամի Նասերին մոսկովյան գիշերային ակումբում ծեծկռտուքից հետո դիմել է բժշկական օգնության։
Գազետա.ռու-ն գրում է, որ օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ֆրանսիացի դերասանին ծեծել են Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում, որտեղ նա եղել է եղբոր հետ միասին։ Այլ այցելուների հետ վիճաբանության ժամանակ դերասանը հարված է ստացել դեմքին և ստիպված դիմել է բժիշկների օգնությանը։
«Այո, նա դիմել է, նրան ցուցաբերվել է օգնություն և հենց նույն օրը դուրս է գրվել»,- հայտնել են բժշկական կենտրոնից։
Սամի Նասերին առավել հայտնի է «Տաքսի» ֆիլմաշարում մարմնավորած տաքսիստ Դանիելի դերով։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց