Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ես ևս մեկ անգամ կարող եմ վստահեցնել, որ Գևորգ Աճեմյանի աշխատանքից ազատումը որևէ կերպ կապ չունի նրա կրոնական կողմնորոշման հետ»,-«Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի ազատմանը:
Հիշեցնենք՝ վերջինը հայտարարել էր, որ «Կյանքի խոսք»-ի հետևորդ է:
Տիգրան Ավինյանի խոսքով, Աճեմյանի հետ կապված խնդիրն այլ էր, կապված նրա որոշակի գործողությունների հետ, որոնք իր իրավասությունների շրջանակից դուրս էին:
«Մասնավորապես, որոշակի հարցերի լուծումներ էր փորձել տալ, որը չէր գտնվում իր իրավասութունների շրջանում, դա իր գործը չէր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Աճեմյանի անունը մամուլում հայտնվեց երեք սկանդալային պատմությունների դեպքում՝ «Աշտարակ կաթ» ընկերության, թերթերի բաժանորդագրության ու աղանդավոր լինելու։