«Նաիրիտի» 116 աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է
Նաիրիտի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։
«Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։
Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»,- հայտնել է Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրիտցիների բողոքը հասել է ՄԻԵԴ
- Նաիրիտցիների գործը՝ ՄԻԵԴ-ում
- Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ
- «Նաիրիտ»-ի խնդրով Երևանի դատախազը դիմել է ՀՀ ԱԻ և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին