Մոսկվայում ծեծել են «Տաքսի» ֆիլմի ֆրանսիացի դերասանին
Հասարակություն
17:17 07/08/2018
Աշխարհ

Մոսկվայում ծեծել են «Տաքսի» ֆիլմի ֆրանսիացի դերասանին

«Տաքսի» ֆիլմի ֆրանսիացի դերասան Սամի Նասերին  մոսկովյան գիշերային ակումբում ծեծկռտուքից հետո դիմել է բժշկական օգնության։

Գազետա.ռու-ն գրում է, որ օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ֆրանսիացի դերասանին ծեծել են Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում, որտեղ նա եղել է եղբոր հետ միասին։ Այլ այցելուների հետ  վիճաբանության ժամանակ դերասանը հարված է ստացել դեմքին և ստիպված դիմել է բժիշկների օգնությանը։

«Այո, նա դիմել է, նրան ցուցաբերվել է օգնություն և հենց նույն օրը դուրս է գրվել»,- հայտնել են բժշկական կենտրոնից։

Սամի Նասերին առավել հայտնի է «Տաքսի» ֆիլմաշարում մարմնավորած տաքսիստ Դանիելի դերով։

Placeholder
Մոսկվայում ծեծել են «Տաքսի» ֆիլմի ֆրանսիացի դերասանին