«Մենք չենք ընտրում նրանց, ում սիրահարվում ենք». Վենսան Կասելն ամուսնացել է
Մշակույթ
13:00 25/08/2018
Աշխարհ

«Մենք չենք ընտրում նրանց, ում սիրահարվում ենք». Վենսան Կասելն ամուսնացել է

Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելն ամուսնացել է 21-ամյա մոդել Թինա Կունակիի հետ։ Այս մասին instagram-ի իր էջում գրել է դերասանը:

«Այո՛»,- այս մակագրությունն է դերասանը թողել իր հրապարակած լուսանկարի տակ:

51-ամյա Վենսան Կասելն ու Թինա Կունակին ծանոթացել են 2015 թվականին: Նրանց հետ չի պահել անգամ տարիքային մեծ տարբերությունը:

Վերջերս «Vanity Fair» ամսագրին տված հարցազրույցում  Վենսանը խոստովանել է, որ իրեն չի խանգարում տարիքային տարբերությունը՝ 30 տարի։

«Մենք չենք ընտրում նրանց, ում սիրահարվում ենք: Ես չգիտեի, թե քանի տարեկան է Թինան, երբ նրան հանդիպեցի, իսկ երբ իմացա, մի քիչ զարմացա», - ասել է Կասելը:

Հիշեցնենք, որ Թինա Կունակիի հետ  Վենսան Կասելի ամուսնությունը երկրորդն է: Նա նախկինում եղել է դերասանուհի Մոնիկա Բելուչիի ամուսինը: Աստղային զույգը 14 տարվա համատեղ կյանքից հետո պաշտոնապես հայտարարեց ամուսնալուծության մասին: Նրանք ունեն երկու դուստր` 13-ամյա Դևան և 8-ամյա Լեոնին:

Placeholder
«Մենք չենք ընտրում նրանց, ում սիրահարվում ենք». Վենսան Կասելն ամուսնացել է