Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, նա գնահատում է մարդկային կապերը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձին, նշեց, որ դրանում քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
«Դա անձնական հարաբերությունների խնդիր է: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա գնահատում է մարդկային կապերը և պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ չնայած ԵՄ-ի հետ ունեցած բավականին խնդրահարույց հարաբերություններին, նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը: Դա նշանակում է, որ մարդկային հարաբերությունները նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն, ինչը լավ է», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի ծննդյան օր՝ օգոստոսի 31-ին, ՌԴ նախագահը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել էր նրան՝ ծննդյան օրվա առթիվ։