Հասարակություն 10:16 05/09/2018 Հայաստան

«Հայ ժողովուրդն իր վիրավոր զինվորներին գնահատում է այնպես, ինչպես որևէ ուժի կամ կառույցի չի գնահատում»

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Եթե քաղաքական ուժերին գումար է անհրաժեշտ իրենց նախընտրական քարոզարշավն իրականացնելու համար, որի վերջնանպատակն է տվյալ դեպքում դառնալ Երևանի քաղաքապետ կամ Երևանի ավագանու անդամ, ապա այսօր Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, ում  գումար է անհրաժեշտ օրվա հաց  գնելու, երեխային դպրոցական հագուստ ու պարագաներ գնելու, ընդհանրապես օրվա կարիքները հոգալու համար։ Այսօր գումար է անհրաժեշտ վիրավոր զինվորներին,  զինվորական հաշմանդամներին բուժելու, վիրահատելու, դեղորայք գնելու համար։

«Այնքան շատ, ինչքան ժողովուրդը օգնում է  վիրավոր տղաներին, երբևէ որևէ այլ կառույցի, քաղաքական ուժի չի  օգնում»,- Panorama.am-ին ասաց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանը։

Նրա խոսքով, հասարակության այն տոկոսը, որը տեղեկացված է իրենց կազմակերպության գործունեության մասին, օրինակ եթե 100 մարդ տեղեկացված է, առնվազն 80-ն ինչ-որ ձևով փորձում է աջակցել, այսինքն ամեն մարդ անպայման փորձում է օգտակար լինել զինվորներին։

«Եթե մեկն ունի կենդանի, իր կենդանին  մատաղ անում, բերում է,  երկրորդն իր մրգից, բանջարեղենից է բերում, երրորդն ասում է՝ գումար չունեմ, բայց  կգամ ու անվճար անգլերեն կպարապեմ, չորրորդը՝ ձեռքի աշխատանքներ եմ անում, եկեք աճուրդի հանենք, գումարը  զինվորներին նվիրաբերենք, ռեժիսորը պատրաստ է ֆիլմերը վճարովի ցուցադրել ու հավաքված  գումարը տրամադրել զինվորներին։  Այսինքն, հասարակության այն տոկոսը, որը տեղյակ է մեր վիրավոր տղաների մասին, անպայման ուզում է ինչ-որ ձևով իր մասնակցությունն ունենալ նրանց օգնելու հարցում։ Ունենք տիկին Մարգարտիա, ով թաշակառու կին է, ամուսնու հետ ամեն ամիս 25 հազար դրամ իրենց թոշակից փոխանցում են մեր կազմակերպությանը։

Հայ ժողովուրդն, իրոք, իր վիրավոր տղաներին գնահատում է այնպես, ինչպես որևէ ուժի կամ կառույցի չի գնահատում։ Այնքան ուշադրություն, սեր ինչքան ստանում են մեր տղաները մեր ժողովրդից, ուղղակի կարելի է նախանձել»,- նշեց Հայկուհի Մինասյանը։

Խնդիրը, նրա խոսքով, այն է, որ պարզապես հասարակությունը տեղյակ չէ, որ վիրավոր զինվորներն, որոշ դեպքում, այդչափ պետության կողմից անտեսված են. «Այսինք որևէ մեկը չի պատկերացնում, որ կան վիրահատություններ, որոնց համար վիրավոր զինվորները կամ զինհաշմանդամները պետք է վճարեն, կա դեղորայք, որ իրենք պետք է գնեն։ Ինֆորմացիա չկա վիրավոր զինվորների թվաքանակի,  վիճակի մասին։ Մեծ մասը կարծում են ապրիլյան պատերազմի վիրավոր տղաներն են ու վերջ, սակայն Հայաստանում մոտ 9000 զինհաշմանդամ ունենք, որոնցից ապրիլյանն ամենափոքր մասն է կազմում»։

Հարցին, թե կարո՞ղ եք ներկայացնել կոնկրետ գումար, որ փոխանցվել է կոնկրետ ժամանակահատվածում վիրավոր և հաշմանդամ զինվորներին օգնելու համար, նա նշեց, որ միայն իր անձնական հաշվին 2014 թվականից մոտավորապես 60-70 միլիոն  դրամ է փոխանցվել, ամսական մոտավոր 2-3 միլիոն հավաքվում է դեղորայքի և տարբեր ծախսերի համար։

«Կան բազմաթիվ մարդիկ, որ ոչ թե մեր միջոցով են գումար փոխանցել, այլ տվել են կոնկրետ զինվորի, ում պետք է եղել։  Երբ որ մեր հայեցողությանն են թողնում, այդ ժամանակ վերցնում ենք, հետո հաշվետվություն ենք տալիս, թե ինչի վրա ծախսեցինք գումարը»,- ասաց Հ. Մինասյանը։

Նա նշեց, որ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր զինվորների համար վերականգնողական կենտրոնն ամբողջությամբ դրամահավաքի միջոցով է կահավորվել, բայց դա հնարավոր է եղել այն դեպքում, երբ պետական տարբեր մարմիններ  ֆինանսական աջակցության կոչ արեցին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:15
Քաղաքագետ. Ընտրությունների արագ անցկացումն իրականում իշխանության գողություն է նշանակում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունները fake է համարում։ Ընտրությունների արագ անցկացման...
Աղբյուր` Panorama.am
17:11
Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց. Փաշինյան (լրացվում է)
«Չենք պատրաստվում ժողովրդին տոկոսի տակ գցելով տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովել»
Աղբյուր` Panorama.am
17:08
Մենք ունենալու ենք լավագույն ծրագրերից մեկը. ԲՀԿ պատգամավոր
Պատգամավորն ափսոսանք հայտնեց, որ ռեյտինգային ընտրակարգը պահպանվել է՝ այն որակելով հետամնաց և անտեղի։
Աղբյուր` Panorama.am
17:01
Թուրքիայում սեռական բռնության փորձ` բալետի պարուհու արձանի նկատմամբ
«Թուրքիայում առաջինները» խորագրով ցուցահանդեսին Զելիհա Քըլըչօղլուի և Միրզա Էրդեմի կողմից ներկայացված Թուրքիայի առաջին բալետի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լիտվան կարող է բարձրացնել Ինտերպոլից դուրս գալու հարցը
Վիլնյուսը կոչ է արել Ինտերպոլի անդամներին չաջակցել ոչ ժողովրդավարական պետության թեկնածուին
Աղբյուր` Panorama.am
16:29
Հայաստանի երեխաների մասին՝ թվերով
Այսօր՝ նոյեմբերի 20-ին նշվում է երեխաների օրը։ Այն  նշվում է 1954  թվականից։  Օրվա նպատակն է աշխարհի բոլոր երեխաների համար...
Աղբյուր` Panorama.am
15:44
Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. քննիչ հանձնաժողովի նախագահ
Միքայել Մելքումյանը շեշտեց, որ գազի սակագնի 5 դրամով իջեցման համար 17 միլիարդ դրամ է անհրաժեշտ։
Աղբյուր` Panorama.am
15:36
Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական...
Աղբյուր` Panorama.am
15:26
Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Բադալյանը հետ է կանչվել Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:17
ԱՊՀ դիտորդական առաքելությունն իր աշխատանքը Հայաստանում կսկսի նոյեմբերի 22-ից
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի արտահերթ խորհրդրանական ընտրություններում իր աշխատանքը կսկսի նոյեմբերի 22-ից։ «Բելտա»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոյեմբեր ամսվա խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ։...
Աղբյուր` Panorama.am
15:00
Փարիզի կենտրոնը կարող է ամբողջությամբ հետիոտնային դառնալ
Այդ շրջաններում գտնվում են քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը՝ Ելիսեյան դաշտերը, Լուվրը, Փարիզի Աստվածամոր տաճարը։
Աղբյուր` Panorama.am
14:55
Առաջարկում ենք, որ ՀԷՑ-ի շահութաբերությունը 14-ից իջնի 12 տոկոսի. Միքայել Մելքումյան
Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը ՀԷՑ-ին էլեկտրաէներգիա վաճառում է 9 դրամով՝ առանց ԱԱՀ-ի։
Աղբյուր` Panorama.am
14:46
Զուգարանը աշխարհի բնակչության կեսի համար դեռ շքեղություն է
Աշխարհի բնակչության 60 տոկոսը կամ տանը զուգարան չունի կամ էլ օգտվում է  այնպիսի զուգարաններից, որոնք չեն համապատասխանում տարրական...
Աղբյուր` Panorama.am
14:30
Snoop Dogg-ը Փառքի ճեմուղում աստղ ստանալու ժամանակ շնորհակալություն է հայտնել ինքն իրեն
Հիփ-հոփ  կատարող Snoop Dogg-ն արդեն իր աստղն ունի Հոլիվուդի «Փառքի ճեմուղում։ 360tv.ru-ն, հղում անելով Page Six-ին, գրում է, որ ...
Աղբյուր` Panorama.am
14:15
Հայաստանը և Լատվիան միևնույն արժեքները կրող բարեկամ երկրներ են. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահին իր հավատարմագրեր է հանձնել Լատվիայի դեսպանը
Աղբյուր` Panorama.am
14:07
ՀՀ նախագահը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համար
Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման և երեխաների առաջին...
Աղբյուր` Panorama.am
14:00
WP. Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է Սպիտակ տան կանոնները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր ու նրա խորհրդական Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է դաշնային փաստաթղթերի շրջանառության կանոնները՝ օգտագործելով...
Աղբյուր` Panorama.am
13:51
Beeline-ը ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը
Beeline-ը համալրել է «Սմարթ» սակագնային փաթեթների տեսականին երեք նոր հետվճարային և կանխավճարային առաջարկներով՝ «Սմարթ...
Աղբյուր` Panorama.am
13:46
Սաուդյան արքայազնը կարող է կորցնել գահակալության իրավունքը՝ Խաշոգիի գործի պատճառով
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ կփորձեն թույլ չտալ, որ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը զրկվի թագավորական գահից՝...
Աղբյուր` Panorama.am
13:39
ԿԸՀ-ն սահմանել է քաղաքական ուժերին Հանրայինով եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող...
Աղբյուր` Panorama.am
13:28
1 տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 միլիոն խորանարդ մետր գազի. Միքայել Մելքումյան
«8.9 միլիարդ դրամ մնաց «Գազպրոմին»,- հիշեցրեց նա։
Աղբյուր` Panorama.am
13:20
Բերման է ենթարկվել անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով
Նա կկատարի ստեղծագործություններ, որոնք Հայաստանում կներկայացվեն առաջին անգամ:
Աղբյուր` Panorama.am
12:45
Դոնալդ և Մելանիա Թրամփերը դիմավորել են Սպիտակ տան բակի տոնածառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը մասնակցել են Սպիտակ տան բակի  տոնածառը դիմավորելու արարողությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:30
Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ շինարարական ընկերությունը, որը զբաղվում է Երևանի բնակելի համալիրների շինարարությամբ և հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ժիրայր Դադասյան. Մինչև դռները չբացենք, ժապավենը չկտրենք...
Երևանի Մնջախաղի պետական թատրոնը տեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983 թվականին։ Սակայն մինչ այժմ թատրոնը չունի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Փայլան. «Եթե Հայաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մասնակցել է մշակույթի և տուրիզմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը
13:43 20/11/2018

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}