Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ինտերֆաքս». Ռուսաստանն իր տարածքում չեղարկել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը
Ռուսաստանն իր տարածքում չեղարկել է է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված ԱՊՀ միջպետական հետախուզումը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով լավատեղյակ իր աղբյուրին։
«2008թ. Մարտի 1-ի իրադարձությունների գործով մեղադրվող Հարությունյանի գործի նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է ընդունվել նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկելու մասին»,-ասել է գործակալության աղբյուրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարել էր. «Մեղադրյալ Մ.Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»։
Նա մանրամասնել է, որ այսպիսով՝ ՌԴ տարածքում գեներալ Հարությունյանին ոչինչ չի սպառնում: Սակայն ինչպես նշել է աղբյուրը, եթե նա հայտնվի ԱՊՀ երկրներից որևէ մեկում, նրան կարող են ձերբակալել ու հանձնել Հայաստանին:
Աղբյուրը նաև հստակեցրել է, որ պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման ու արտահանձնման վերաբերյալ դիմումը Մոսկվան վերջերս է ստացել և ոչ թե ՀՀ գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման գծով, որտեղ նույնիսկ նշված է մեղադրյալի Ռուսաստանի մայրաքաղաքում բնակության հասցեն։