Առողջություն 15:55 12/09/2018 Հայաստան

Արտաշատի ԲԿ-ի՝ աշխատանքից ազատված տնօրենը դիմել է դատարան

«Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ ազատված Սոկրատ Հախվերդյանը դիմել է դատարան՝  կարգադրությունը չեղյալ ճանաչելու ու իրեն աշխատանքի վերականգնելու պահանջով։

«Բողոքարկել եմ այդ որոշումը, պահանջում եմ՝ կարգադրությունը չեղյալ համարել։ Դատարան դիմելուց հետո ինձ միջնորդավորված մեսիջ են ուղարկել որոշ մարդիկ, դե եթե դուք մեր մարզպետին դատի եք տալիս, մենք էլ ձեր վրա գործ կսարքենք»,-Panorama.am-ի  հետ զրույցում ասաց Սոկրատ Հախվերդյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում  լուսանկար էր հրապարակել ու դրան կից գրառում կատարել. «Այսօր իմ կողմից ստորագրված կարգադրությամբ Սոկրատ Հախվերդյանը ազատվեց «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից, իսկ մեկ այլ կարգադրությամբ Հայկ Համբարձումյանը նշանակվեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Արտաշատում առողջապահությունը ապահով ձեռքերում է»։

Սա այն քիչ դեպքերից է, երբ «Իմ քայլը» կուսակցությանն անդամակցող պաշտոնյայի որոշմանը հրապարակայնորեն նաև քննադատաբար ու բացասաբար արձագանքողներ են եղել։ Նույնիսկ մի քանիսը «համարձակություն են ունեցել» գրելու, որ Արարատի մարզպետի ընտրության հարցում Փաշինյանը սխալվել է։ Իհարկե, եղել են նաև Համբարձումյանին շնորհավորողներ ու Հախվերդյանին ազատելուն դրական արձագանքողներ։

Սոկրատ Հախվերդյանի խոսքով, մարզպետի հետ հանդիպել է  մեկ ու կես ամիս առաջ։
«Դրա մասին մամուլում արդեն հրապարակումներ եղել են, սկզբում նա ասաց, որ առողջապահական հարցերից հեռու մարդ է, և առողջապահության նախարարի որոշումն է, որ հանրապետությունում մոտ 95 հիմնարկների տնօրեններ պետք է փոխվեն։ Հետո ասեց՝ դե գիտեք ինչ, հին իշխանություններն իրենց մարդիկ ունեն, նորերն ուզում են՝ իրենցն ունենան։ Ես էլ պատասխանեցի, որ ես ոչ մեկի մարդը երբեք չեմ եղել, չեմ էլ պատրաստվում լինել։ Հետո նա ինձ առաջարկեց դիմում գրել, անցնել իմ նախորդ՝ վերակենդանացման բաժանմունքի վարիչի աշխատանքին, ասաց, եթե չահամձայնվեմ դիմում գրել, ապա ԲԿ-ում ստուգումներ կլինեն։ Ես էլ ասացի՝ խնդրեմ, ստուգեք»,-պատմեց Հախվերդյանը։

Հիշեցնենք, որ նա ԲԿ տնօրեն էր մեկ ու կես տարի, մինչ այդ  27 տարի եղել է վերակենդանացման բաժանմունքի վարիչը։

Նա դիմումը չի գրել։ Օգոստոսի 27-ից ԲԿ-ում երկու աուդիտ է իրականացվում՝ մարզպետարանի ներքին աուդիտն ու անկախ աուդիտոր, որն արվում է առոջապահության նախարարության որոշմամբ։

«Ասուդիտը դեռ չեն վերջացել։ Արտաշատը փոքր քաղաք է, ինձ լուրեր են հասնում, դրանցից մեկի համաձայն, ստուգող կազմը որոշակի նախատինք  է ստացել, թե ինչու չեն հայտնաբերում խախտումներ։ Զարմանալի էր նաև, որ ինձ ազատելուն զուգահեռ մարզպետարանի աուդիտի վարչության պետին փոխեցին, հավանաբար դժգոհ էին, որ աղմկահարույց բացահայտումներ չի անում»,-կարծիք հայտնեց նախկին տնօրենը։

Հախվերդյանը դժվարանում է հստակ ասել՝ իրեն ազատելը քաղաքակա՞ն, ներանձնա՞յին, թե՞ նեղ խմբակային որոշում է եղել։

«Խնդիրն այն է, որ որոշում եղավ առանց որևէ պատճառի։ Մարզպետի կարգադրության մեջ չարաշահումների, խախտումների վերաբերյալ ոչինչ չկա։ Ես տարի ու կես տնօրեն եմ, ամեն ինչ արել եմ բուժհիմնարկի շահերից ելնելով»,-ասաց Հախվերդյանը։

Առայժմ հայտնի չէ նիստի օրը, որի ընթացքում կքննվի Հախվերդյանի հայցը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:48
Սաակաշվիլին հանել է իր թեկնածությունը Վրաստանի վարչապետի պաշտոնից
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պլանավորում  դառնալ Վրաստանի վարչապետ։ «Ինձ չի հետաքրքրում որևէ...
Աղբյուր` Panorama.am
23:19
Լիոնում քահանայի վրա կրակած տղամարդը ձերբակալվել է
Իրավապահ մարմինները Լիոնում բերման են ենթարկել ուղղափառ հույն քահանայի վրա հարձակման մեջ կասկածվողին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:35
Արցախի բնակավայրերի բնակիչները ժամանակին տարհանվել են. ՊՆ ներկայացուցիչ
«Որպես կանոն, այն բնակավայրերը, որոնք Ադրբեջանի Զինված ուժերի վերահսկողության տակ են անցել, բնակիչները ժամանակին տարհանվել են»,-...
Աղբյուր` Panorama.am
22:15
Մեր ԶՈւ-երը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր. ՊՆ ներկայացուցիչ
«Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի ԶՈւ-ն ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են...
Աղբյուր` Panorama.am
21:57
Արցախցիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է
Այս օրերին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:50
Ստեփանակերտի երկնքում հակառակորդի ԱԹՍ է խոցվել. ՊԲ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է.  «Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի...
Աղբյուր` Panorama.am
21:46
Լիոնում կրակել են ուղղափառ քահանայի վրա
Ֆրանսիայի Լիոն քաղաքի 7-րդ թաղամասում՝ հունական եկեղեցու մոտ, կրակոցներ են հնչել։  Փրկարարները տարհանել են մեկ վիրավորի։ Ռիա նովոստին,...
Աղբյուր` Panorama.am
21:33
Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով արգելված է միջազգային իրավունքով. ՀՀ ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Երեկ և այսօր հրապարակվեցին օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ. ՊՆ ներկայացուցիչ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.  «Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՍԱՏՄ-ը դիտարկումներ է անցկացրել արցախցիների կացության վայր ծառայող հաստատություններում
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները...
Աղբյուր` Panorama.am
20:34
Կանադայի ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցում կարևորել է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:22
ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից
Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ադրբեջանը արգելված՝ ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ
Ադրբեջանական զինուժը սկսել է միջազգային նորմերով արգելված՝ ֆոսֆորային հիմքով զինատեսակներ կիրառել Արցախի Հանրապետության դեմ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:52
Ադրբեջանական մանկամտության մակարդակից էլ ցածր կեղծիքը
«Ադրբեջանի ապատեղեկատվական քարոզչամեքենայի մակարդակն իջել է նույնիսկ մանկամտության աստիճանից։ Պաշտոնական Բաքուն Ջալալ Հարությունյանի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Հեռավար ուսուցման դեպքում Արցախի դպրոցականների անվճար ինտերնետի համար բանակցություններ են ընթանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այսօր առցանց քննարկում է կազմակերպել, որի նպատակն է եղել մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ալեն Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին. Խորհրդավոր ակնարկներ անելու կարիք չկա
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությանն իր...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լևոն Տեր-Պետրոսյան․ Եթե չեք հասկանում, թե ինչ է ասել Պուտինը, ապա վա՜յ մեզ
iLur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանությունը՝ Փաշինյանի նամակի ու դրան հետևած ՌԴ ԱԳՆ արձագանքի վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը և նրա ինքնորոշման իրավունքը. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ռոբերտո Կավալի. Իմ երազանքն է լինել Հայաստանում
Աշխարհահռչակ իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալին անկեղծանում է՝ սիրում է Հայատանը։ Ռեփ երգիչ Սուպեր Սաքոն ինստագրամի իր էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
18:55
ԱԱՏՄ. Առավել հաճախակի թերացումները նկատվել են մանրածախ առևտրի կենտրոններում, գեղեցկության սրահներում
Ավելի քան 500 ստուգայց վերջին 2 օրում՝ ողջ Երևանում․  ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը երկրորդ օրն է՝ մայրաքաղաքում անցկացվում են միանգամից...
Աղբյուր` Panorama.am
18:45
Դիմակ դնել խնդրանքն արժեցավ դանակի 27 հարված
ԱՄՆ Իլինոիս նահանգում երկու քույրերի մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության փորձի համար։ Նրանք դանակահարել են խանութի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
18:36
Թշնամին ունի 6947 զոհ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է Ադրբեջանի կորուստները հոկտրեմբերի 31-ի դրությամբ։ Այսպես, հակառակորդը ունեցել է 6947...
Աղբյուր` Panorama.am
18:15
Արտակ Բեգլարյան. Ես կույր եմ, բայց գործում եմ, միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում
Արցախի Մարդու իրավուքնների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը Ստեփանակերտի կենտրոնից՝ այսօր Ադրբեջանի զինված...
Աղբյուր` Panorama.am
18:08
Գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը ներկայացրել է պատերազմում հայ զինծառայողների կերտած հերոսական դրվագները: «Նորօրյա հերոսներ․...
Աղբյուր` Panorama.am
17:47
Կորոնավիրուսից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը
Կորոնավիրուսից առաջացած բարդացումներից  մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը։ Նա 53 տարեկան էր։  Դերասանի դուստրը ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
17:35
ԱՄՆ-ում հայերը 7-օրյա հացադուլ են կազմակերպել
Հանուն Արցախի անկախության
Աղբյուր` Panorama.am
17:17
Վրաստանում կորոնավիրուսից 15-ամյա աղջիկ է մահացել
Վրաստանում՝ Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում բուժվող կորոնավիրուսով վարակված 15-ամյա աղջիկը մահացել է: Jnews-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին
90 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների պետական պարգևների դափնեկիր Շոն Քոներին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:04
Միշտ էլ պատրաստ ենք բանակցությունների և միշտ էլ պատրաստ ենք եղել փոխզիջումների. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին։
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}