Քաղաքական 13:23 19/09/2018 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Հիմա առավել ակտիվ եմ արտահայտվելու

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել Кommersant-ին՝ անդրադառնալով իր՝ քաղաքականության վերադառնալու հարցին, այն բանից հետո, երբ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց ու նա դարձավ Նիկոլ Փաշինյանի գլխավոր մրցակիցը։ 
Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում նախկին նախագահը պատմում է, թե ինչպես է ընկերացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու որքան ամուր է իրենց ընկերությունը, ինչու է վստահ իր հաջողության մեջ ու թե ումը կլինի Ղրիմը։

Panorama.am-ը հարցազրույցը ներկայացնում է կրճատումներով։

Հարց-Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն։ Ի՞նչ է դա նշանակում։ Մանրամասնեք։
Պատասխան-Նշանակում է, որ նա վերադարձել է քաղաքականություն։

Հարց -Ի՞նչ նկրտումներ կան։ Դուք ցանկանում եք երկրի նախկին ղեկավարից դառնալ գործո՞ղ։
Պատասխան-Առաջին հերթին, ես երբեք քաղաքականությունից չեմ գնացել։ Ինչպես ընդունված է ասել, նախագահները երբեք քաղաքականությունից չեն հեռանում։ Տասը տարի ես շատ պասիվ եմ եղել։ Իմ տեսակետն եմ հայտնել սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնց հետ համաձայն չեմ եղել։ Հիմա առավել ակտիվ եմ արտահայտվելու։

Հարց-Արդեն արտահայտվում եք։
Պատասխան-Արդեն արտահայտվում եմ։ Ես մտնելու եմ քաղաքական գործընթացների մեջ։ Ի՞նչ ձևաչափով։ Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել համագործակցություն ինչ-որ կուսակցության հետ։

Հարց-Հայաստանում իրադարձությունները շատ արագ են զարգանում, և իրավիճակն արագ է փոխվում։ Քչերն են, որ հստակ պատկերացնում են, երբ կարող են տեղի ունենալ խորհրդարանական ընտրություններ։ Փաշինյանն ասում է, որ դրանք կարող են լինել կամ մինչև այս տարվա վերջ, կամ մյուս տարի։ Դա նշանակում է, որ քաղաքական մասնակցության ձևաչափը պետք է հստակեցված լինի, Դուք պաշտպանելու եք Հանրապետական կուսակցությանը, թե ունենալու եք Ձերը։ Դուք ո՞ր տարբերակին եք հակված։
Պատասխան-Կարելի է ասել, դեռ չեմ հստակեցրել։  Այդ թվում տեղի ունեցող իրադարձությունների առումով։

Հարց-Իսկ ի՞նչ է տեղի ունենում։
Պատասխան-Չեմ  կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում։

Հարց-Լավ, իսկ ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մայիսյան իրադարձությունները, Ձեր կարծիքով ի՞նչ էին։
Պատասխան- Դա իշխանափոխություն էր։ Կարծում եմ, Փաշինյանը զգաց բողոքական տրամադրությունները և ժամանակին այն գլխավորեց, ինչը բերեց իշխանությունների փոփոխության։ Տպավորիչ էր։

Հարց-Դուք ասել եք և ասում եք, որ պետականությանը, պետական ինստիտուտներին ու նույնիսկ անվտանգությանն ուղղված վտանգ կա։ Այն ինչպե՞ս է արտահայտվում։
Պատասխան
-Մենք ապրում են բարդ, պայթյունավտանգ տարածաշրջանում։ Մենք չորս հարևան ունեն, որոնցից երկուսի հետ սահմանները փակ են։ Մեկի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան, կան պատմական խնդիրներ։ Մյուս կողմից էլ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակ է։ Դա պոտենցիալ պատերազմ է, որը կարող է բռնկվել ցանկացած պահի։

Հարց-Կա՞ն հարցեր, որոնց վերաբերյալ Ձեր և Նիկոլ Փաշինյանի տեսակետները համընկնում են։
Պատասխան-Շատ հարցերի վերաբերյալ ես նրա տեսակետներն ընդհանրապես չգիտեմ։

Հարց-Ինձ թվաց, որ Ղարաբաղի հարցում ձեր տեսակետները նման են։ Նա ասում է, որ Ադրբեջանին զիջումներ չեն լինելու,  դուք ևս կոշտ գծին հավատարիմ էիք։
Պատասխան-Ես Ղարաբաղի հարցով բանակցություններ վարել եմ շատ երկար, դեռ այն ժամանակ, երբ Ղարաբաղի նախագահն էի։ Ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան ցանկացած պատերազմ։ Հարցն այն չէ, որ պետք է հպարտ դիրք ընդունել ու լոզունգներ ասել, որոնք բորբոքված ամբոխը կընկալի պոպուլիստական ոճով։ Պետք է պատասխանատու քաղաքականություն վարել, որի արդյունքում  շփման գծում կսկսեն քիչ կրակել՝ միաժամանակ քո դիրքը չզիջելով։ Խոսքը նուրբ դիվանագիտական պրոֆեսիոնալ աշխատանքի մասին է։ Դա այն թեման չէ, որ պետք է հանրահավաքային քննարկման առարկա դարձնել։ Ցանկացած անզգույշ քայլ անպայման կհանգեցնի շփման գծում կրակոցների ակտիվանալուն՝ վտանգ ստեղծելով խրամատներում գտնվողների համար։ Պետք է դրանից ուղղակի հրաժարվել։ Հատկապես դա պետք է անեն այն մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել, ովքեր խուսափել են բանակում ծառայելուց։ Այսօր կառավարությունում համարյա չկան ծառայած մարդիկ։ Իհարկե, սկզբունքային  բանակցային դիրքերը չպետք է զիջել, սակայն խնդրի կարգավորումը դարձնել  պոպուլիզմի թեմա ծայրահեղ անպատասխանատվություն է։

Հարց- 2008 թվական։ Պատասխանատվություն զգում ե՞ք Երևանում մարտյան ցույցերի արդյունքում զոհվածների համար։

Պատասխան-Պատասխանատվությունն առաջին հերթին նրանց վրա է, ովքեր նախընտրական քարոզչության ընթացքում իրավիճակն այնքան արմատականացրին, որ այդ ամենը պայթեց այդ կոնֆլիկտով։

Հարց- Բայց իշխանությունները միշտ զենք չկիրառելու ընտրություն ունեն։
Պատասխան- 10 զոհերի պատասխանատվությունն ընկած է նախ նրանց վրա, ովքեր հրահրեցին զանգվածային անկարգություններ։ Եվ իհարկե, քանի որ այդ դեպքում կար ընդդիմություն, կար իշխանություն, ինչ-որ չափով այդ պատասխանատվությունը կիսվում է։ Անկասկած, կիսվում է։ Հնարավոր է, ինչ-որ մեկը կարող էր ինչ-որ բան անել, ինչը կկանխեր այդ կոնֆլիկտը։ Հետադարձ հայացք գցելով՝ կարելի է այնքան շատ սցենարներ մտածել, որ ուղղակի կխճճվես։ Այդ իրավիճակում ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել։ Հետ գնալով, ես հաճախ էի մտածում, որ կարելի էր այլ կերպ անել, որ դա տեղի չունենար։ Շատ բարդ է։ Երբեմն մտածում ես, որ ահա այսպես կարող էր այլ կերպ լինել ու միանգամից մի շարք փաստարկներ, որ կարող էր ավելի վատ լինել։ Իրականում ես համոզված եմ, որ պատասխանատվությունը նաև իշխանության վրա է, սակայն առաջին հերթին պատասխանատու են նրանք, ովքեր հրահրեցին զանգվածային անկարգությունները։ Իհարկե, դա ողբերգություն էր, աստված չանի, որ այն կրկնվի։ Տեսեք, թե ինչ է հիմա արվում։ Հասարակությունը կրկին բաժանվում է սևերի ու սպիտակների։

Հարց-Ձեր բարեկամությունը Վլադիմիր Պուտինի հետ հայտնի փաստ է։ Ձեզ համարում են այն քիչ մարդկանցից մեկը, ում հետ նա իրականում մտերիմ հարաբերություններ ունի։ Օգոստոսի 31-ին Ռուսաստանի նախագահն անձամբ զանգահարեց ու շնորհավորեց  Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Շատերի մոտ դա ընկավեց  երպոս աջակցություն այն փուլում, երբ Ձեր նկատմամաբ քրեական գոչծ հարուցեցին։ Եվ դա արվեց Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ։ Պուտինը Ձեզ աջակցե՞ց, երբ զանգեց։
Պատասխան-Իմ  ու Վլադիմիր Պուտինի նախագահության ութ տարիներին  մենք համագործակցել ենք։ Հարաբերություններն ամբողջովին ազնիվ էին։ Արդյունքները շլացուցիչ են։ Հայաստանում գրեթե ռուսական ներդրումներ չկային։ Հիմա նայեք, կանի ռուսական ընկերություն է մուտք գործել հայկական շուկա։ Լուրջ, խոշոր, հետաքրքիր։ Ես չեմ խոսում ռազմա-տեխնիկական հարաբերությունների մասին։ Իհարկե, կառուցվել են նաև անձնական հարաբերություններ։ Մենք երբեք մեկս մյուսին չենք ստել։ Այդ հարաբերութունները շատ անկեղծ են, բաց ու ուղիղ։ Եվ ես, և նա միշտ համարել ենք, որ խնդիրների մասին պետք է բաց խոսել, լուծել ու պայմանավորվել դրանց շուրջ։Լ Մեր շփումները շարունակվել են նաև իմ նախագահությունից հետո։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}