Քաղաքական 12:10 22/09/2018 Հայաստան

Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան

«Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնական, ամենաարդյունավետ ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում բանակցային գործընթացը: Ձևաչափի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու: Մենք բնականաբար դեմ ենք լինելու դրան»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին՝  Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու կարիք տեսնու՞մ է:

Հարցին, թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու հարցը քննարկվում էր դեռ ութ ամիս առաջ: Այստեղ որևէ առաջընթաց ունե՞նք, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է.

«Դժբախտաբար Ադրբեջանը շարունակում է արգելափակել այս հարցը: Բայց ես ավելի կընդհանրացնեի այս հարցը, քանի որ այն ոչ միայն դրան է վերաբերում, այլև ընդհանրապես խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանը, վերացնելուն բոլոր վտանգները, որոնք կարող են բերել լարվածության աճին: Սա ավելի համապարփակ հարց է, իր մեջ պարունակում է բազմաթիվ ենթահարցեր, որոնցից մեկն է անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման հարցը: Մենք շարունակելու ենք այս հարցի շուրջ աշխատել»:

Հարց- Հայաստանը բանակցային գործընթացին Արցախի մասնակցության վերաբերյալ ունի հստակ դիրքորոշում, որը վարչապետը բազմիցս բարձրաձայնել է: Դուք օրեր առաջ եք վերադարձել Արցախից: Արցախն է՞լ է համաձայն, որ առանց իր մասնակցության չպիտի լինեն բանակցություններ:

Զոհրաբ Մնացականյան. Արցախն արտահայտվել է այդ հարցի վերաբերյալ: Սա նորություն չէ: Իրականում այն, որ Արցախն ունի որոշիչ ձայն այս գործընթացում, արտահայտվել է բազմիցս, և դա իրողություն է: Արցախի որոշիչ ձայնի կիրառելիությունն ապահովելու համար մենք շարունակելու ենք աշխատել այս հարցի շուրջ: Հստակ է, որ  առանց Արցախի որոշումների որևէ տևական կայուն լուծում ենթադրելն ու պատկերացնելն անհնար է:

Հարց- Կարո՞ղ ենք ենթադրել, որ քանի դեռ Արցախի մասնակցության հարցը հստակ չէ, բանակցությունները կանգ են առնում։

Զոհրաբ Մնացականյան- Ոչ, չի կարելի այդպես ասել, որովհետև մենք շարունակում ենք մնալ կառուցողական: Հայաստանը շարունակելու է կառուցողական աշխատել խաղաղ բանակցությունների գործընթացի շրջանակներում, և աշխատել բոլոր այս հարցերի շուրջ, որովհետև բանակցությունների միջոցով է, որ մենք կարող ենք լուծումներ տալ։
Հարց- ՄԱԿ-ում հանդիպելո՞ւ եք Մամեդյարովի հետ:

Զորհաբ Մնացականյան- Մոտ ժամանակներս մենք համաձայնեցված ձևով կհայտարարենք այդ մասին:

Հարց- Հանդիպման ժամկետը դեռ հստակ չէ՞:

Զոհրաբ Մնացականյան- Ես փորձում եմ կոռեկտ լինել, մենք ունենք հայտարարելու համաձայնեցված պահը և շուտով այդ մասին կհայտարարենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:52
Ն. Սամսոնյան. Պահանջում ենք Արմեն Սարգսյանը ցույց տա այն, ինչ ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին
«Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չի կարող լինել անաչառ դատավոր, տարիներ շարունակ քաղաքական  գնահատականներ է...
Աղբյուր` Panorama.am
18:49
Լոնդոնն ու Մոսկվան ուսումնասիրում են Մեյի ու Պուտինի հանդիպման հնարավորությունները
Պաշտոնական Լոնդոնը Մոսկվայի հետ քննարկում է հարաբերությունների մասնակի ապասառեցման և Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ու ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
18:44
Արցախում զինծառայողը վնասվածք է ստացել ձախ աչքի շրջանում
Ձերբակալվել է նրա ծառայակիցը:
Աղբյուր` Panorama.am
18:35
Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու...
Աղբյուր` Panorama.am
18:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Լենինգրադյան փողոցում
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով 2019թ. հունիսի 17-ից կփակվի Լենինգրադյան...
Աղբյուր` Panorama.am
18:34
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Աղբյուր` Panorama.am
18:21
Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Եվրամիությանը կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Մամուլի ասուլի ժամանակ, հայտնելով, որ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թրամփը կրկին խորհուրդ է տալիս փոխել Լոնդոնի քաղաքապետին
Լոնդոնում այս շաբաթավերջին տեղի ունեցած հինգ հարձակումների արդյունքում երեք մարդու մահից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է...
Աղբյուր` Panorama.am
18:03
ՊՎԾ-ն ԵՊԲՀ-ի մասին տեղեկանքն ուղարկել է ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է․ «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում ՀՀ պետական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Արգենտինան և Ուրուգվայը մնացել էին առանց հոսանք
Նախօրեին Արգենտինան և Ուրուգվայը մնացել էին առանց էլեկտրականության։ Դա տեղի էր ունեցել տեղի ժամանակով 07։00-ին։ Եվրանյուզի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ուրիշի անվամբ վարկ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 26-ամյա կնոջը
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Լևոն Արոնյանի գրառումը՝ Տիգրան Պետրոսյանի մասին
«Տիգրան Պետրոսյանը այսօր կլիներ 90 տարեկան: Խաղացողի բացարձակ առեղծված, ով հավասարապես տաղանդավոր էր խաղի բոլոր բնագավառներում, բայց...
Աղբյուր` Panorama.am
17:44
Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվողների քրգործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում
Այսօր, ժամը 14:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է...
Աղբյուր` Panorama.am
17:29
Բացահայտվել է Ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ -հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
17:18
Լույս ընծայվեց Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում» գիրքը
Այսօր տեղի ունեցավ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Մարության. Մենք մի կերպ ճկռալով աշխատում ենք
Երևանի ավագանին արտահերթ նիստում քննարկում է քաղաքապետարանի հաստիքակազմի ավելացման հարցը:
Աղբյուր` Panorama.am
17:00
«Խորհրդանշական բողոքի ակցիա»՝ նախագահի նստավայրի դիմաց
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման կայքի նախաձեռնությամբ այս...
Աղբյուր` Panorama.am
16:47
Տոնոյանը ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ ցուցումներ է տվել
Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ֆրանսիայում հրդեհը ոչնչացրել է 250 հազար լիտր կոնյակ
Ֆրանսիայում խոշոր հրդեհի հետևանքով ոչնչացվել է 250 հազար լիտր կոնյակ: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Ալկոհոլն...
Աղբյուր` Panorama.am
16:11
«Իմ քայլի» ավագանու անդամը մանդատը վայր է դնում
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի  պաշտոնից հրաժարավելու...
Աղբյուր` Panorama.am
16:02
«168 Ժամ». Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան
«Վերջին շրջանի իրադարձություններն ինձ ստիպում էին ձեռնպահ մնալ մեր զարգացման ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իսկ հրդեհը վառած տեղն է վառում
Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի փողոցին հարակից տարածքում կրկին հրդեհ է։ Բնակիչներից Panorama.am-ին առաջին անգամ չէ, որ ահազանգում են նշված...
Աղբյուր` Panorama.am
15:49
Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվել է Խոր Վիրապում
Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվել է Համահայկական խաղերի ջահը: Այն վառել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:...
Աղբյուր` Panorama.am
15:35
էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում
Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX ծրագրի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կազմակերպել և իրականացրել է մաստեր կլաս. միջոցառման գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
15:30
Գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքը կնվազի
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Հարկային օրենսգրքի նախագծով գրավատների և փոխանակման կետերի համար սահմանված...
Աղբյուր` Panorama.am
15:19
Մարվել է «Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված նոր փոստային բացիկ
«Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն
Նախորդ տարվա համեմատ այս տարվա հունիսի առաջին կեսին հրդեհների քանակն ավելացել է 6 անգամ: ԱԻՆ-ից հայտնում են, որ բուսածածկ և բնակավայրերին...
Աղբյուր` Panorama.am
14:53
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ․ Մենք ձեր կողքին ենք լինելու
«Շատ մեծ հաճույք է ինձ համար լինել Երևանում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 3-րդ Գործողությունների ծրագրի մեկնարկին է, որը հաստատվում է...
Աղբյուր` Panorama.am
14:47
Վարչապետը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին Իսլանդիայի Ազգային տոնի կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
14:57 14/06/2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}