Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Առավոտյան 8:00-ից մինչև 20:00-ն քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ»,- այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը։
Նա մանրամասնեց, որ դրանցից 8 դեպք վերաբերում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 2 դեպք ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1 դեպք մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, 9-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 19-ը՝ ընտրացուցակիների անճշտությունների և 23-ը տարբեր բնույթի արարքների:
«Մնացած 18 դեպքերից 14-ը վերաբերում է 1-ից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 1 դեպք՝ քվեարկության գաղտնիության խախտման, 3 դեպք ընտրողների կաշառք տալ- ստանալու վերաբերյալ: Այդ դեպքերից 18 նյութերի նախապատրաստական փուլում են, մնացած բոլորվ կատարվում են ստուգումներ»,- հավելեց Հակոբյանը: