Քաղաքական 23:22 28/09/2018 Հայաստան

Իլհամ Ալիևի հետ ձեռք է բերվել սահմանագծում միջադեպերը կանխելու մասին պայմանավորվածություն. վարչապետ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումը ոչ ֆորմալ էր, դա մեր առաջին հանդիպումն էր»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը։

«Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Առաջինը վերաբերում էր նրան, որ մենք պայմանավորվեցինք՝ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք, որ նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ, այսինքն՝  խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերը կանխելուն: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այդ մասին անմիջապես տեղյակ է պահվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Ըստ էության, մենք կարող ենք ասել՝ կա պայմանավորվածություն հայ-ադրբեջանական սահմանի  և Արցախ-աադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկվեն։ Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ ասել, որ իմ վարչապետ ընտրվելուց հետո եղել է ամենախաղաղը, ամենահանգիստը»,- ասաց վարչապետը և հավելեց. «Հույս ունեմ՝ այն տրամաբանությունը, որ վերջին շրջանում գործում էր, և ցավոք, կորուստներ էին ունենում թե հայկական, թե ադրբեջանական կողմը, այս մարդաորսին պետք է դադար տրվի, և այդ մասին մենք Ադրբեջանի նախագահի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն»։

Վարչապետ հայտնեց, որ խոսակցության ընթացքում  արձանագրվել  է նաև  բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը.  «Այսինքն՝ բանակցություններով պետք է կարգավորվի Արցախի հարցը»։

Բացի այդ, ըստ Նիկոլ Փաշինյանի, պայմանավորվել են օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել, և իսկ թե այն ինչպիսին կլինի տեխնիկական առումով, ըստ նրա,  պայմանավորվածություն ձեռք չեն բերել։

«Մեր շփումը եղել է երեկ և այսօր, որոշակի քննարկումներ ենք ունեցել, որ այս կետերը համաձայնեցնենք։ Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, այս փուլում քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի պայմանավորվածություններն արդյունավետ լինեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:48
Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում ցավակցական գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
23:22
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից մասնակիորեն վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը. ՀՀ ԱԳՆ
Լիբանանում ՀՀ դեսպանությունը (Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon) կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի...
Աղբյուր` Panorama.am
22:54
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է Նազար Նաջարյանը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նաև լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ամուլսարի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ամուլսարի պահապանները պահանջում են հանդիպում կառավարության հետ, իրենց պահակակետ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով 10 մարդ զոհվել է, կան վիրավորներ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնից ոչ հեռու՝  նավահանգստային գոտում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ «Ռոյթերզ» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Ջերմուկի բնակչության մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը․Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ Ամուլսարի լարված իրավիճակին, նշելով, որ ընտանիքով Ջերմուկ...
Աղբյուր` Panorama.am
20:34
10 ավելի քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը
Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովի կողմից հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես...
Աղբյուր` Panorama.am
20:29
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․կան տուժածներ
Օգոստոսի 4-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
20:22
Գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել է Լևոն Ադյանը
Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լանջիկում սոցիալապես անապահով անձանց անուններով տարիներ շարունակ սոցիալական աջակցության գումարներ են ելքագրվել և յուրացվել
Շիրակի մարզի դատախազության կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված պատշաճ և ամենօրյա դատախազական հսկողության...
Աղբյուր` Panorama.am
20:08
Միայն բնակիչների սեփականությունը նախկին տեսքին վերադարձնելը բավարար չէ․ Պապիկյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր այցելել է սահմանամերձ Բերդ համայնք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ԱՄՆ-ը ցանկանում էր ամբողջովին արգելափակել «TikTok»-ը, և ոչ թե ստիպել վաճառել այն
Չինական «TikTok» սոցիալական ցանցի հիմնադիր Ժանգ Յիմինգն ասել է, որ ԱՄՆ իշխանությունների վերջնական նպատակը երկրում սոցիալական ցանցն...
Աղբյուր` Panorama.am
19:52
Արսեն Մելքոնյան. Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները նոր կանոններ սահմանեցին բիզնեսի համար: Շատ դեպքերում ստեղծված դժվարությունները...
Աղբյուր` Panorama.am
19:47
Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը չեղարկվել է
Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել  ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում,  2021թ․ հունիսին, չեղարկվել է։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Մեր պահանջն է վագոն տնակները տեղափոխեն դեպի ներս, ապահովեն բուֆերային գոտի․ բնապահպան-ակտիվիստ
Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը և Ամուլսարի պահապանները զրույց ունեցան։ Քաղաքացիները հետաքրքրվեցին, թե արդյոք ոստիկանությունը պաշտպանում է...
Աղբյուր` Panorama.am
19:31
Մահացել է դերասան Ռենի Սանտոնին
82 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ռենի Սանտոնին: Դերասանի մահը վրա է հասեl Լոս Անջելեսում հյուրընկալության ժամանակ, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:25
Երևանի Կենտրոն համայնքի զբոսայգիներում խախտումներ են արձանագրվել
ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակել է խստացված...
Աղբյուր` Panorama.am
19:16
ԱՀ ՊԲ-ում ցուցադրական պարապմունքներ են անցկացվել
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական...
Աղբյուր` Panorama.am
19:09
Կրկնայցերը բացահայտում են՝ արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնությունը թուլանում է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում...
Աղբյուր` Panorama.am
19:02
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման...
Աղբյուր` Panorama.am
18:55
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսքան չարացել ժողովրդի հանդեպ
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Քիչ առաջ ոստիկանները բերման...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հունաստանը կոչ է արել Թուրքիային վերանայել Լոզանի պայմանագիրը
Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած պնդումների համաձայն՝ Հունաստանը կոչով դիմել է Թուրքիային 2023 թվականի հուլիսի 24-ին ընդառաջ Լոզանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ
Հրմշտոց, քաշքշոց, բերման ենթարկվածներ․Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ պայքարող քաղաքացիների ու ոստիկանների միջև լարված իրավիճակ է։ Մի...
Աղբյուր` Panorama.am
18:19
4933 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում է կայացվել
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ օգոստոսի 3-ի  դրությամբ  կայացվել է 4933 կազմակերպության գործունեության ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ծաղկաձորում հյուրանոցների աշխատանք է կասեցվել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում՝ պարետի որոշմամբ 24 ժամով արգելելով...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները ավտոերթ են իրականացնում դեպի Վայոց Ձորի մարզ։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Հայրենիք»-ը դիմելու է առաջատար տնտեսագետներին ու փորձառու գործիչներին
հակաճգնաժամային ռազմավարության մշակման համար
Աղբյուր` Panorama.am
17:47
Ռոմանոս Պետրոսյանն Ամուլսարի խնդրին ծանոթանալու համար ժամանակ է խնդրում
Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին  «Ազատություն» ռկ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում մի քանի օգտատերեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}