Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել
Հասարակություն
18:39 23/10/2018
ԼՂՀ

Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից:

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Placeholder
Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել