Քաղաքական 10:10 29/10/2018 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն

Ինչպե՞ս է վերադառնալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն, ի՞նչ սպասել այս վերադարձից։ Ի՞նչ է սպասում Հայաստանը Փաշինյանի վերջնական հաղթանակից։ Հնարավո՞ր է Հայաստանի՝ Ռուսաստանի ու արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները փոխվե՞ն։ Այս ու այլ հարցերին պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում։

Հարց-Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, խորհրդարանին համոզեց իրեն չընտրել։ Եթե հետագա  երկու նիստերին վարչապետ չընտրվի, Փաշինյանը կհասնի իր նպատակին՝ ԱԺ արձակմանն ու արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հերթական հաղթանակը։
Պատասխան-Ես չէի կասկածում, որ այս ներկայացումը  կայանալու է ու նշանակվելու են արտահերթ ընտրություններ։  Զարմանալի ոչինչ չկա, քանի որ մյուս քաղաքական ուժերը բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին ու չհամագործակցեցին միմյանց հետ, որպեսզի դա թույլ չտային։ Բայց Փաշինյանն առաջ է մղվում այս պահին դեռ իր ունեցած ռեսուրսների մոբիլիզացիայի շնորհիվ։ Ակնհայտ է, թե խորհրդարանական կուսակցությունները պատրաստ չեն ընտրությունների, ապա արդյունքները լիովին կանխատեսելի են։

Հարց-Ոմանք կարծում են, որ այս ընտրությունները վերջ կդնեն ընթացիկ անկայունությանը, ոմանք էլ համոզված են՝ սկսվում է նորը։ Ովքե՞ր են մոտ ճշմարտությանը։
Պատասխան-Սա անկասկած, բեկումնային պահ է։  Հայաստանի վարչապետը կենտրոնացնում է իշխանությունը, ինչի հետևանքով Հայաստանում ձևավորվելու է միակուսակցական խորհրդարան, որտեղ լիովիոն դոմինանտ  է լինելու կուսակցական մի միավորը։  Այդ քաղաքական միավորում էլ դոմինանտ է լինելու մեկ մարդ։ Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն։ Մյուս բոլոր խորհրդարանական կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստ չեն նման սցենարի։

Հարց-Եվ կանխորոշվա՞ծ։
Պատասխան- Անկասկած։ Ցանկացած հոգեբան ձեզ կասի, որ չի կարելի լուրջ որոշումներ կայացնել զգացմունքային, հուզական վիճակում։ Սոցիալական հոգեբանությունն էլ հաստատում է, որ հասարակության՝ որպես ամբողջության համար էլ սա ճիշտ է։ Այսօր Հայաստանի ընտրազանգվածի մի մասն էյֆորիայի մեջ է ու պատրաստ չէ առարկայական քննարկումներ, իսկ դա նշանակում է, որ ոչ ճիշտ որոշումների ընդունման վտանգները կտրուկ մեծանում են։

Հարց-Դուք վերջերս ասել եք, որ միակուսակցական խորհրդարանը նախապայմաններ կստեղծի անկայունության համար։  Ի՞նչ ի նկատի ունեիք։

Պատասխան- Խոսքը իշխանության ու պատասխանատվության մասին է՝ լիակատար իշխանությունը ենթադրում է լիակատար պատասխանատվություն, և դա մեդալի մի՝ դրական կողմն է, քանի որ ոչ ոքի չես կարող մեղադրել անհաջողությունների համար։ Այսօր շատ հայտնի «սաբոտաժ» և «հակահեղափոխական»  բառերը կորցնում են իրենց հասցեատերերին։  Հնարավոր է, այդ ժամանակ իշխպանությունը վերջապես զբաղվի տնտեսությա՞մբ։   Բացասականն  էլ այն է, որ ձևավորվում է քաղաքական նոր մենաշնորհ, և դրանից երկրի համար որևէ լավ բան չի լինի։ Որպես կանոն, իշխանության նման մենաշնորհը  բերում է լճացման ու իշխանության այլասերման, ինչքան հեղափոխականն էլ այն լինի։  Երկրում կդադարի գործել կշիռների ու հակակշիռների համակարգը, որը շատ կարևոր է իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության առումով։

Հարց- Այսօր Հայաստանում կա՞ն քաղաքական ուժեր կամ  առանձին քաղաքական գործիչներ, որոնք ունակ են քանդել այդ մենաշնորը, իրենց վրա վերցնել ընդդիմության դերը։
Պատասախան-Դա կախված է այն բանից, թե  ինչքան ակտիվորեն ու արհեստավարժ նրանք կկատարեն իրենց աշխատանքը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։  Բոլորը հասկանում են, որ լինելու է քաղաքական դաշտի լուրջ վերափոխում, բացվելու են մեծ հնարավորություններ ինքնաիրացման համար, բայց թե ով կլինի ընդդիմության ավանգարդը, կախված է այն բանից, թե ինչպես ապագա ընդդիմությունն իրեն կդրսևորի։

Հարց-Դուք տեսնո՞ւմ եք Ձեզ այդ դերում։
Պատասխան-Մտածում եմ այդ մասին։

Հարց-Պատրաստ ե՞ք  գլխավորելու հայկական ընդդիմությունը։
Պատասխան- Ես հիմքեր ունեմ՝ Հայաստանի ապագայի մասին լրջորեն անհանգստանալու համար։ Դա ինձ դրդում է, որպեսզի ինչ-որ կերպ ազդեմ այդ պրոցեսների վրա։  Թե ինչքանո՞վ ինձ դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը, բայց կարծում եմ, իմ անցյալը, ներկան և ունեցած փորձը ինձ թույլ են տալիս հայկական քաղաքականության մեջ էական դեր խաղալ։

Հարց-Մինչ  քրեական գործի հարուցումը, դուք քաղաքականություն վերադառնալու ցանկություն չէիք հայտնել։ Եվ հենց ձեր նկատմամբ մեղադրանք առաջադրեցին,  Դուք հայտարարեցիք նման մտադրության մասին։ Այդ իրադարձությունները որևէ կերպ կապվա՞ծ են իրար։
Պատասխան-Դրանք զուգահեռ պրոցեսներ են, և դրանք խթանեցին մեկը մյուսին։ Հայաստանում իրավիճակի շուրջ անհանգստությունը և դրանց հնարավոր զարգացումները ինձ դրդեցին այդ որոշմանը։  Այստեղ դեռ մեծ հարցական կա՝ քրեական գործը հայտնվեց ինքն իրեն, թե այն բանի արդյունքում, որ իշխանությունները նկատեցին իմ ակտիվությունը և այն գնահատեցին որպես քաղաքական պրոցեսներին մասնակցելու ձգտում։ Այստեղ  հավի կամ  ձվի առաջինը լինելու մասին հայտնի դասական պարադոքսն է։ Ես մինչ այդ քրեական գործն էլ ակտիվորեն խորհրդակցություններ էի անցկացնում մարդկանց, քաղաքական գործիչների և նրանց հետ, ովքեր կիսում էին իմ անհանգստությունը։

Հարց-Ակնհայտ է, որ Նիկոլ  Փաշինյանի ու նրա թիմի  ոչ բարեկամական գործողությունները ինչ-որ կերպ ակտիվացրեցին գործընթացը։
Պատասխան-Անկասկած, հենց ակտիվացրեցին։ Հնարավոր է, այդ ամենը մի քիչ ավելի երկար տևեր, ես ցանկանում էի մինչև վերջ հասկանալ, ի վերջո ինչ է տեղի ունենում Հայաստանում, չէ՞ որ ապրիլյան իրադարձությունները բավական անսպասելի էին։ Սովորաբար նման պրոցեսներն ունենում են մեծ իներցիա։ Մեր ժողովուրդը զգացմունքային է, նրան հեշտ է ոգեշնչել, մանիպուլացնել նրա էմոցիաները, բայց ինչքան հեռուն կգնա այս պրոցեսը, դա էր պետք հասկանալ։

Հարց-Անկախ այն բանից, թե ինչպես կավարտվի Ձեր նկատմամբ քրեական հետապնդումը, կարելի՞ է ասել, որ Ձեր վերադարձը հայկական քաղաքականություն կայացել է։
Պատասխան-Իհարկե։

Հարցազրույցն ամբողջջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:11
Հորդառատ անձրևներ Սոչիում
Այսօր առավոտյան հորդառատ անձրևներ են տեղացել Սոչիում, որոնք շարունակվել են Ադլերում: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ոտքեր չունեցող տղայի հանդիպումը աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահի հետ
Ղազախստանցի Ալի Տուրգանբեկովը, որն առանց ոտքերի է ծնվել,  ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի սուպերգավաթի մրցախաղից  առաջ  հնարավորություն է...
Աղբյուր` Panorama.am
16:40
Բագրավան գյուղում 1300 հակ անասնակեր է այրվել
Օգոստոսի 17-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում...
Աղբյուր` Panorama.am
16:29
Արագածոտնի մարզպետարանը հերքում է
Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հraparak.am կայքի 17.08.2019թ. «Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
16:18
«Պահպանենք և փոխանցենք ազգային երաժշտությունը Շիրակի մարզում» ծրագիրն ավարտվել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Հերթական գրպանահատն է բերման ենթարկվել
Օգոստոսի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալեքսանդր Եսայանը՝ Բարաք Օբամայի Հայաստան հնարավոր այցի մասին
Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների Ալեքսանդր Եսայանը հաստատեց այն լուրերը, որ Հայաստանում անցկացվելիք «WCIT 2019»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:30
Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
15:17
Հրապարակվեց Հայաստանում անցկացվող «WCIT 2019»-ի 10 հիմնական բանախոսներից 5-ի անունները
Երևանում հոկտեմբերի 6-9-ը  տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովը։ Կազմակերպիչներն այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սոչի, Ստրասբուրգ, Սան Պաուլու… Airbus A320 շարքի օդանավերի ամենախոշոր ավիաաղետները
   «Ուրալյան ավիաուղիներ»-ի А321 օդանավն օգոստոսի 15-ին թռիչքից մի քանի րոպե հետո կոշտ վայրէջք էր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ուկրաինայում թռիչքի ժամանակ Ми-2 ուղղաթիռն ընկել է
Ուկրաինայի Լվովի շրջանում Ми-2 ուղղաթիռն ընկել է Բրոդի  օդանավակայանում՝ թռիչքի ժամանակ: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հաղորդել է...
Աղբյուր` Panorama.am
14:38
Օդեսայի հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. դեսպան
Ուկրաինայի Օդեսա քաղաքի «Tokyo Star» հյուրանոցում լույս օգոստոսի 17-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի զոհվել է 8 մարդ, ևս 10-ը...
Աղբյուր` Panorama.am
14:31
Թրամփն իր 400 հազար դոլար աշխատավարձը հետ է փոխանցել պետությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարվա երկրորդ քառորդի աշխատավարձը նվիրաբերել է հանրային առողջապահության ծառայությանը՝ շարունակելով իր աշխատավարձը...
Աղբյուր` Panorama.am
14:19
Դավիթ Տոնոյանը կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրահանգ կտա. Սասուն Միքայելյան
«Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրահանգ կտա»,- այս  մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:01
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը. ՄԻՊ
Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուների խոսակցության վերծանումը
Համացանցում հայտնվել է Մոսկվայի շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած A321 ինքնաթիռի օդաչուների և կարգավարների միջև...
Աղբյուր` Panorama.am
13:33
Երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և գործում է անհեռատես նրան չի օգնում ոչինչ. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՍԴ անդամների հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու. Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը վերաբերում ՌԴ-ի՝ Միհրան Պողոսյանին Հայաստանին հանձնելու ՀՀ դատախազության...
Աղբյուր` Panorama.am
13:11
Կ'ըսէ՞ք՝ ինչ պէտք կար տղաս այս երկրին համար մահացաւ
«Արևելք»-ի հարցերին պատասխանել է հալեպահայ Աբրահամ Մկրտիչեանը: -Ի՞նչ  է վիճակը ներկայիս Հալէպի մէջ: Ի՞նչ կրնաք պատմել մեզի:...
Աղբյուր` Panorama.am
13:00
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց
Օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
12:47
Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել
Այսօր 15 թռիչք հետաձգվել և 9-ը չեղյալ է համարվել Մոսկվայի օդանավակայաններում։ «Վնուկովո» օդանավակայանում՝ հետաձգվել էր մի թռիչք,...
Աղբյուր` Panorama.am
12:32
Չինաստանը որոշել է դադարեցնել Վենեսուելայից նավթի գնումը
Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիան (CNPC) չեղարկել է 5 մլն բարել նավթը լցանավեր բեռնելու որոշումը։ Պատճառը Վաշինգտոնի կողմից Կարակասի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Արդյունաբերության ոլորտում էլ կան ակտիվիստներ և ֆանատներ, որոնք բացի արդյունաբերությունից որևէ բան չեն ուզում տեսնել. Փաշինյան
Կոտայքի մարզն ունի արդյունաբերական մեծ պոտենցիալ։ Այս մասին այսօր «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» տնտեսական համաժողովում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:07
«Եթե հեղափոխությունից հանում ենք ձերբակալությունները, ապա արդյունքում ոչինչ չի մնում». Միքայել Մինասյան
NEWS.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:
Աղբյուր` Panorama.am
11:50
«Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի
ՎԵՏՕ շարժումն այսօր ակցիա է իրականացնում հանրապետության 11 քաղաքներում` ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: Նախաձեռնության հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
11:41
Որևէ պատճառ չկա «ԷԼԱՐԴ»-ին չվստահելու, Վայոց ձորի մարզպետը՝ Ամուլսարի ուսումնասիրության մասին
«Հրապարակ»-ը գրում է. «Ամուլսարի հանքավայրի էպոպեան  հասել է դրամատիկ վերջնագծին։ Փորձագիտական աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ՌԴ-ն Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին Հայաստանին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
11:18
Մատուռ է այրվել
Օգոստոսի 16-ին, ժամը 17:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին այրվում է մատուռ: Դեպքի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Պարապ գործերի մինիստրն որ նրա թանկարժեք վոյաժները. «Հրապարակ»
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվեց լրիվ նոր մի նախարարություն, որն ստացավ հնչեղ անվանում՝ բարձրտեխնոլոգիական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի Սա մեր ռազմավարական տեսլականն է. Արմեն Գրիգորյան
15:04 26/07/2019

Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի Սա մեր ռազմավարական տեսլականն է. Արմեն Գրիգորյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}