Քաղաքական 19:02 30/10/2018 Աշխարհում

Էմին Երիցյան․ Համայնքներում պետական վերահսկողական ծառայությունը դուրս է եկել իրեն վերապահված լիազորությունների շրջանակից

Panorama.am-ի հարցազրույցը Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար, Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների կոնֆերանսի համանախագահ (CORLEAP),  «Հայաստանի Համայնքների միություն» ՀԿ նախագահ Էմին Երիցյանի հետ։

-Պարոն Երիցյան որքանո՞վ է հստակ սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները օրենսդրական  ակտերով ու որքանով է ՏԻՄ-երի գործունեությունը համահունչ դրանց։
-ՏԻՄ-երի լիազորությունների հստակ սահմանումներ դեռևս չունենք մի քանի պատճառներով։ Առաջինը, մեր օրենսդրությունը տարիների ընթացքում ավելի խրթին է դարձել, քանի որ եթե տեղական ինքնակառավարման օրենքով ինչ-որ լիազորություններ նկարագրվում են, ապա այլ օրենքներով էլ ժամանակի ընթացքում սահմանվել են տարբեր լիազորություններ համայնքների համար ու արդյունքնում մենք կարող ենք տեսնել նաև հակասություններ օրենքների միջև։ Երկրորդը, տեղական ինքնակառավարման ոլորտի վերաբերյալ նախկին և ներկա օրենքներում շատ են դեռևս լոզունգային լիազորությունները։ Այսինքն լիազորություն, որոնք ընդհանուր գրված են, բայց դրա կիրարկումը նկարագրող իրավական ակտերը չկան ու այն նույնիսկ չափելի էլ չի, քանի որ պարտադիր լիազորությունների կարգը պետք է հստակ սահմանվի, որ հասկացվի, թե դրանք ինչ արժեն ու ինչպես պետք է իրականացվեն։ Կան նաև բավական շատ պատվիրակված լիազորություններ՝ պետական խնդիրներ, որոնք պետությունը փոխանցել է համայնքներին։

-Արդյո՞ք համայնքներն իրականացնում այդ լիազորությունները
-Նախ մեր սահմանադրությամբ, տեղական ինքնակառավարման սկզբունքներով դրանք ենթական են առանձին ֆինանսավորման։ ՏԻՄ օրենքով սահմանված է 33 պատվիրակված լիազորություն, որոնցից միայն 3-ն է ֆինանսավորվում։ Նախկինում օրենսդրության մեջ ունեինք սահմանում, որ եթե պատվիրակված լիազորությունը չի ֆինանսավորվում, ապա համայնքը դա կարող է անել կամավոր սկզբունքով։ Այժմ արդեն ունենք սահմանադրական նորմ, որ պատվիրակված լիազորությունը պետք է ֆինանսավորվի պետական բյուջեից՝ առանձին տողով։ Այս իմաստով՝ լիազորությունների ծավալի ու նկարագրության առումով անելիք շատ-շատ կա։

-Որքանո՞վ են ՏԻՄ-երն իսկապես ինքնուրույն ու անկախ։
-Թվում է, թե քաղաքական առումով պետք է լինեին ինքնուրույն, քանի որ ամեն համայնք ուղիղ ընտրություններով ընտրում է համայնքի ղեկավար, ավագանու անդամներ, բացի Երևան, Վանաձոր ու Գյումրի քաղաքներից, որտեղ համամասնական ընտրակարգով են ընտրությունները։ Բայց քանի որ նրանք ունեն շատ սահմանափակ լիազորություններ՝ սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով, սա առաջացնում է էական կախվածություն պետական մարմիններից։ Ֆինանսական թուլությունն ազդում է քաղաքական ինքնուրույնության վրա։ Այս բոլոր խնդիրները պետության կողմից ճանաչվում են։ Նաև Եվրոպայի խորհրդի կողմից, երբ մոնիտորինգային զեկույցներ են պատրաստում, այս ամեն ինչը նկարագրված է։ Նաև մի քանի տարի առաջ ՀՀ կառավարությունն ու ԵԽ-ն ստորագրեցին ճանապարհային քարտեզ այս խնդիրների լուծման համար, բայց առաջընթաց մենք դեռ շատ չունենք։

-Անդրադառնանք մարզպետների հարցին, որը կարծեք թե ներկայումս խնդրահարույց է, քանի որ չկա նրանց կարգավիճակը կարգավորող իրավական ակտ, ի՞նչ կասեք այս մասին։
-Մի քիչ հեռվից սկսենք․ տարածքային կառավարման մարմինների ձևավորման սկզբից՝ 1995թ․-ից, երբ ստեղծվեց այս ինստիտուտը բոլորը համարում էին, որ դա ժամանակավոր է և այն ժամանակ մարզպետներն իրենց գորունեությունը կազմակերպում էին առաջին նախագահի հրամանագրերով մինչև վերջերս՝ այս տարվա ապրիլ ամիսը։ Դրանք բավական հնացած փաստաթղթեր էին, քանի որ հակասության մեջ էին շատ օրենքների հետ։ Երկրորդը, որ տարածքային կառավարման գործառույթները Հայաստանում այդպես էլ չեն հստակեցվել։ Մարզպետարանների դերը, ըստ էության, համայնքների հետ կապը ապահովելն էր, նաև հսկողությունը, ինչը շատ դեպքերում պետական ուղղաձիգ կառավարման էր վերածվում։ Տեղական համայնքների ինքնուրույնության կորուստը հենց այդ ուղղաձիգ կառավարման պատճառով էր։ Ռեֆորմների ընդհանուր տեսլական, իհարկե, ձևավորվեց։ Դժվարությամբ, բայց այդ ոլորտում էլ քայլեր արվում էին, և սահմանադրական փոփոխությունները, որ տեղի ունեցան վերջին անգամ, միտված էին դրան․ այն է, որ մարզպետների լիազորության սահմանների շատ հստակ շրջագծվեց՝ այն միայն տարածքային կառավարումն է։ Այս իմաստով, լիազորություններ մի մեծ ծավալ, որ նրանք այսօր իրականացնում են, տարածքային կառավարման ոլորտին չեն վերաբերում, օրինակ, համայնքների նկատմամբ հսկողության իրականացումը։ Այսինքն դա սահմանադրության նկարագրած շրջանակներից դուրս լիազորություն է։

-Այսինքն մարզպետարանն իրավունք  չունի՞ հսկողություն իրականացնել համայքներում։
-Այո, սահամանդրությամբ։ Այս տարի, ՀՀ նոր Նախագահի երդմնակալության պահից, նախկին նախագահի բոլոր հրամանագրերը իրավական ուժ չունեն։ Ըստ էության դրանով ստեղծվեց իրավական վակուում տարածքային կառավարման ոլորտում, ինչի մասին մենք ահազանգում ու հիշեցնում էինք։ Սահմանադրական փոփոխությունից հետո օրենքները պետք է համապատասխանեցվեն։ Ըստ էության այսօր մարզպետները գործում են նախկին ակտերի, կամ այլ օրենքներով տրված լիազորությունների հիման վրա, օրինակ նույն ՏԻՄ օրենքով ֆիքսված է, որ մարզպետներն են իրավական մասնագիտական հսկողություն անում, ինչը հակասահմանադրական է։ Ներկայումս օրենքի նախագիծ է շրջանառվում, որում վիճարկելի դրույթներ նաև կան։

-Շարունակելով հսկողության թեմանո, վերջերս  պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ուսումնասիրություններ էր անում համայքներում։  Որքանո՞վ է այն իրավաչափ։
-Համայնքների նկատմամբ սահմանված չէ «անսահմանափակ» վերահսկողություն։ ՀՀ Սահմանադրությամբ համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, որն ունի իր բյուջեն, որը համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունվում է համայնքի ավագանու կողմից: Համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, որը տնօրինվում է համայնքի ավագանու կողմից:
Ոչ ՀՀ Սահմանադրությամբ, ոչ օրենքներով ՀՀ վարչապետն օժտված չէ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների, դրանց ձևավորման, հավաքագրման կամ կատարման նկատմամբ վերահսկողական լիազորությամբ։ Հետևաբար Ծառայությունն իրավասու չէ ապահովել վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը, եթե նման վերահսկողական լիազորություն ՀՀ վարչապետին վերապահված չէ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: Ծառայությունն ակնհայտորեն դուրս է եկել պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով իրականացվելիք ուսումնասիրության շրջանակներից:
Ծառայությունն իրավասու է ուսումնասիրել համայնքապետարանի միայն այն փաստաթղթերը, և պահանջել միայն այնպիսի տեղեկատվություն, որն ուղղակիորեն առնչվում է պետական միջոցների հետ: Այնինչ Ծառայությունը համայնքապետարաններից պահանջել է տրամադրել համայնքի գործունեությանն առնչվող գրեթե բոլոր փաստաթղթերը։ Ուստի Ծառայությունը դուրս է եկել Օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, ակնհայտորեն չի պահպանել համաչափության սկզբունքը, քանի որ պահանջել է այնպիսի տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ և չափավոր չեն:

- Համայնքների խոշորացման մասին խոսենք։ Նշվում է, որ համայքների խոշորացումը բերում է առավել արդյունավետ կառավարման, համաձայն ե՞ք։
-Իհարկե, ոչ։ Նույն ռեսուրսների շրջանակներում  կառավարիչն է դառնում մեկը։ Եթե առաջ, ենթադրենք, խոշարացված 5 համայնք ամեն մեկն իր ռեսուրսն էր կառավարում, ապա այս դեպքում մեկն ունի այդ ռեսուրսը։ Շատ դժվար է ասել, դա բերում է արդյունավետության, թե ոչ, որովհետև նախկին համայնքի կամ բնակավայրի բնակիչները իրենց ընտրովի մարմինների միջոցով էին տնօրինում դա։ Երկրորդը, միշտ արգումենտ էր բերվում, որ մասշտաբի գործակցի պարագայում ռեսուրսների խնայողություն է տեղի ունենում, բայց կյանքը ցույց տվեց, որ ընդհակառակը, մասշտաբի գործակիցը բերում է ծախսերի ավելացման։ Օրինակ, խոշորացված Դիլիջան համայնքը Տավուշի մարզի 25 տոկոսն է տարածքով։ Նախկին միջհամայնքային ճանապարհներն ավտոմատ դարձել են ներհամայնքային, այսինքն եթե նախկինում պետության հոգածության ներքո էին, ապա այժմ համայնքային։ Այս լրացուցիչ բեռը ստանալով, համայնքը լրացուցիչ ֆինանսավորում չի ստացել։ Ստացվում է, որ հոգսերն ավելացան։ Խոշորացման արդյունքում փոքր  բնակավայրեր կան, որոնք այլևս ներկայացուցիչ էլ չունեն ավագանու կազմում։

-Անդրադառնանք վերջին ՏԻՄ ընտրություններին, որի ժամանակ հաղթանակ տարան ներկայիս իշխանության թեկնածուները, անկուսակցական դարձած նախկին հանրապետականները։ Ինչպիսին է միտումը կանդամագրվեն վերջիններս իշխանական կուսակցությանը, թե կշարունակեն մնալ անկուսակցականներ։
-Սովորաբար, համայանքների ղեկավարների մեծ մասը ոչ մի կուսակցության չեն ձգտում, քանի որ ՏԻՄ համակարգը մեծամասնական ընտրակարգով է գործում ու շատ դեպքերում ընտրվելու համար հարմար է անկուսակցական դիրքերից հանդես գալ ու աջակցություն  ստանալ բնակչության տարբեր խմբերից։

- Արդյո՞ք թեկնածուները չեն ցանկանա ունենալ  իշխանական կուսակցության աջակցությունը։
- Դա աջակցության մի ձև է, բայց բոլոր համայնքներում չէ, որ այն կարևոր է։ Այսօրվա հետհեղափոխական, հատկապես քաղաքային միջավայրում, որտեղ հասարակական տրամադրությունները ավելի հեղափախական են, սա բավական լուրջ գործոն է։ Ասենք, դուք կարող եք նախկինում որևէ փորձառություն չունենաք, բայց կուսակցությունը երաշխավորի ձեզ ու հասարակությունը, աջակցելով կուսակցությանը, ձայն տա, ինչպես տեսանք մի քանի քաղաքներում։ Գյուղական համայնքներում ընտրությունը շատ ավելի անձնավորված է․ մարդիկ իրենց դիրքորոշումը իրացնում են մարդուն ծանոթ լինելով, անձնային կապերի հանգամանքները հաշվի առնելով։

- Այս կոնտեքստում Կապանի ընտրությունները ու դրա արձագանքները ինչի՞ մասին են խոսում։
- Իրականում 41 համայնքնում էր ընտրություն, բայց հասարակության ուշադրությունը 4 համայնքներին ուղղվեց։ Ուշադիր լինելու դեպքում գյուղական համայնքնեում էլ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան։ Նույն ՔՊ-ի ներկայացուցիչները ոչ միայն քաղաքներում էին, այլ նաև գյուղերում։ Ընդհանուր առմամբ, 128 համայնքի ղեկավարի թեկնածուներից 15-ը ՔՊ-ն էր առաջադրել։ Օրինակ Արմավիրում 5 համայնքներից միայն մեկում ՔՊ-ն անցավ։ Սա ցույց է տալիս, որ համայնքներում ընտրողի տրամաբանությունն այլ է, քան Երևանում։ Այնտեղ չի գործում հեղափոխականին քվե տալու մոտիվացիան։ Կապանում այս երկու մոտեցումների ականատեսը եղանք․ ընտրողների մի մասը քվեարկեց համայնքային ընտրությունների, մյուս մասը քվե տալու տրամաբանությամբ ու պարզ դարձավ, որ Կապանի դեպքում համայնքային տրամաբանությունը գերակշռող էր։


Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:09
Միքայել Մինասյան. 89+1 դատվողները
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել...
Աղբյուր` Panorama.am
16:54
Միհրան Պողոսյան. ԲԴԽ-ն հերքել է դատավորին սպառնալու վերաբերյալ տեղեկատվությունն առանց նրա դիրքորոշումն իմանալու
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու օր անընդմեջ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Իրավունքի տեսաբան. ՍԴ-ի կազմի վրա ներազդելու հետևանքով օրենսդիրը կարող է հատել իրավունքի սահմանը
«Սահմանադրական փոփոխություների շուրջ Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները պահանջում են լուրջ քննարկում՝  պայմանավորված ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Արմեն Գալստյան. Եվրոպական դատարանը բավական աչալուրջ է վերաբերվում դատավորների գործերին
«Քանի որ դատավորները եվրոպական դատարանի տեսանկյունից հանրային ծառայողներ են, նրանց գործերի քննությունը որոշակի չափանիշների ներքո է...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ռոբերտ Հայրապետյան. Երեք կուսակցությունների՝ դատախազություն ներկայացրած դիմումը բավարար հիմնավորված է
«Քաղաքական երեք ուժերի՝ Գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումը, իմ դիտարկմամբ, ունի բավարար չափով հիմնավորվածություն, որպեսզի դա քննվի...
Աղբյուր` Panorama.am
14:48
Իրավունքի դոկտոր. Սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կհանգեցնի աղետալի հետևանքների
Սահմանադրությունն  իրավանորմերի պետական համակարգի ամենաբարձր աստիճանի վրա է գտնվում, մյուս բոլոր ազգային իրավանորմերի հանդեպ ունի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գրիգոր Մուրադյան. Մեր երկրում խաթարված է Սահմանադրության կայունությունը
«Հայաստանում Սահմանադրությունն ունի պաշտպանության կարիք՝ հատկապես հաշվի առնելով արդի զարգացումները»,-հայտարարեց  սահմանադրագետ...
Աղբյուր` Panorama.am
14:37
Արթուր Ղամբարյան. Ճանաչել Հայ Առաքելական եկեղեցուն որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ
«Մենք թույլ ենք տվել հակապատմական մոտեցում, երբ Հայ Առաքելական եկեղեցուն գրացել կամ դիտարկել ենք որպես շարքային կրոնական կազմակերպություն»։
Աղբյուր` Panorama.am
14:35
Փաշինյան. Հույս ունենք՝ նոր Սահմանադրությունը 2021 թ. կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։  «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:34
ՀՅԴ ԳՄ. Համազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության ուղեգիծ
Հ Յ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինն ուղերձ է հղել  Սահմանադրության օրվա առթիվ։ «Սիրելի' հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
13:22
Անահիտ Մանասյան. Չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ մեր վերաբերմունքը լինի որպես սիմվոլի
Իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է անձրևից կուտակված ջրափոսի մեջ
Հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝...
Աղբյուր` Panorama.am
12:49
Սիրանույշ Սահակյան. Խորհրդաժողովի անցկացման համար Գոշավանքը պատահական ընտրված չէ
Տավուշի մարզում գտնվող Գոշավանքի հարևանությամբ բացօթյա տարածքում քիչ առաջ մեկնարկեց «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ջալալ Հարությունյան. Համոզված եմ, որ նորակոչիկները պատվով կկատարեն իրենց բարձր առաքելությունը
 ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք, որին մասնակցել է ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
12:46
Այսօր Գոշավանքում՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր»
Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
12:44
Արթուր Վանեցյան. Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել
«Հայաստանին պետք է պաշտպանված սահմանադրություն, և մենք այն ունենալու ենք»,-նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Գևորգ Դանիելյանը՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» դպրոցներում չդասավանդելու մասին
Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում չդասավանդելու...
Աղբյուր` Panorama.am
12:41
Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր են հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։...
Աղբյուր` Panorama.am
12:40
05.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 706 նոր դեպք և 8 մահ
Հայաստանում մեկ օրում հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդություն  706 նոր դեպք, առողջացել է 205 մարդ։ Մեկ օրում մահացել է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում հուլիսի 5-ը ին և 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝...
Աղբյուր` Panorama.am
19:51
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Աշխարհում միլիարդատերերի թիվը պատմության մեջ առաջին անգամ հասել է 2825 մարդու և 2019-ին աճել է 8,5 տոկոսոով, իսկ նրանց ունեցվածքն աճել է 10.3...
Աղբյուր` Panorama.am
19:42
Պլանային ջրանջատում Արմավիրում՝ հուլիսի 6-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:30
ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի
«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայկական ֆուտբոլը քո ու քո նմանների կարիքը շատ ունի.Ղազարյան
Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական ԱԵԼ-ի կիսապաշպտան Գևորգ Ղազարյանը իր ինստագրամյան էջի stories բաժնում անդրադարձել է Արամ Բարեղամյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Գիտնականներ.Վաղ ամուսնությունը մեծացնում է ալկոհոլիզմի ռիսկը
Վաղ ամուսնությունը կարող է հանգեցնել ալկոհոլիզմի, պարզել են ԱՄՆ-ի Վիրջինիայի Համագործակցության համալսարանի հետազոտողները: Աշխատանքը պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ղազախստանում կանգնեցվել է Նազարբաևի հուշարձանը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուր-Սուլթանում վիդեոկապով մասնակցել է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ:Այս...
Աղբյուր` Panorama.am
18:42
Աշխարհում 11 միլիոնից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր, ավելի քան 11 միլիոն մարդ հիվանդացել է COVID-19-ով: Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է 207 հազար նոր...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների որոշմամբ, մեկնարկել է «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}