Հասարակություն 10:14 31/10/2018 Հայաստան

Համաշխարհային տերությունները շահարկում են սաուդցի լրագրողի սպանությունը սեփական շահերի համար. Սասունյան

Սաուդյան Արաբիայի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջիի սարսափելի սպանությունը շահարկվում է որոշ երկրների ղեկավարների կողմից իրենց քաղաքական և տնտեսական շահերի համար՝ անտեսելով հանցագործության նողկալի բնույթը: Այս կեղտոտ խաղի հիմնական մասնակիցներն են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Միացյալ Նահանգները:

2018 թ. հոկտեմբերի 2-ին Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ջամալ Խաշոգջին այցելել է Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, ամուսնալուծության փաստաթղթերը վերջնական տեսքի բերելու համար, որպեսզի կարողանա ամուսնանալ իր թուրք հարսնացուի՝ Հատիջե Չենգիզի հետ: Խաշոգջին այլևս երբեք դուրս չի եկել հյուպատոսությունից: Նա սպանվել է և, ըստ թուրքական աղբյուրների, մասնատվել սաուդցի քննիչների հատուկ խմբի կողմից, որոնք նախօրեին ուղարկվել էին Ստամբուլ, իսկ սպանությունից անմիջապես հետո վերադարձել Սաուդյան Արաբիա երկու առանձին ինքնաթիռներով:

Խաշոգջին, որը երկար տարիներ կարևոր պաշտոններ է զբաղեցրել սաուդյան կառավարությունում, 2017 թվականին հեռացել էր Սաուդյան Արաբիայից և բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում՝ հիասթափվելով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի անսահմանափակ իշխանությունից: Խաշոգջին սկսել է քննադատական հոդվածներ գրել «Վաշինգտոն փոստ» թերթում, մինչ Սաուդյան Արաբիայի ղեկավարները մի քանի անհաջող փորձեր էին արել նրան հայրենիք վերադարձնելու համար:

Սկզբում, Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ Խաշոգջին Ստամբուլի հյուպատոսությունից հեռացել է իր ժամանումից մեկ ժամ անց: Սակայն, թուրքական կառավարությունից գաղտնի տեղեկությունների արտահոսքերից հետո, ըստ որոնց, հյուպատոսությունից Խաշոգջիի դուրս գալու վերաբերյալ տեսանյութ չի եղել, սաուդյան իշխանությունները փոխեցին իրենց ասածը՝ պնդելով, որ այլախոհ լրագրողը սպանվել է հյուպատոսությունում ծագած ծեծկռտուքի ժամանակ: Մեկ շաբաթ անց Սաուդյան Արաբիայի ղեկավարները կրկին փոխեցին իրենց ասածը, հայտարարելով, որ Խաշոգջիի սպանությունը պատահական չէր, այլ կանխամտածված: Սաուդյան Արաբիան հեռացրեց անվտանգության հինգ աշխատակիցների և ձերբակալեց տասնյակ ուրիշների, հայտարարելով, որ ոչ թագավոր Սալմանը, ոչ գահաժառանգ արքայազնը ոչ մի նախնական տեղեկություն չեն ունեցել սպանության ծրագրի մասին: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ երկիրը գտնվում է գահաժառանգ արքայազնի հսկողության տակ, ոչ ոք չի հավատում, որ նա տեղյակ չէր թագավորության բարձրագույն անվտանգության և հետախուզության պաշտոնյաների կողմից իրականացված Խաշոգջիի սպանության մասին:

Այդ ընթացքում, Թուրքիայի կառավարությունը, որը մշտական մրցապայքարի մեջ է Սաուդյան Արաբիայի հետ սուննիների իսլամական աշխարհի գերիշխանության համար, կաթիլ-կաթիլ տեղեկատվության արտահոսք էր ապահովում թուրքական լրատվամիջոցներին Խաշոգջիի սպանության վկայություններով: Սկզբում թուրքերը պնդում էին, թե տեղեկություններն ստացել են Խաշոգջիի Apple ժամացույցից, որն արձանագրել է նրա խոշտանգումներն ու սպանությունը: Իսկ երբ մասնագետները պարզաբանեցին, որ այդ ժամացույցը նման հնարավորություն չունի, պարզ դարձավ, որ թուրքական կառավարությունը ժամացույցն օգտագործել էր Սաուդյան հյուպատոսության ներսում տեղադրված գաղտնի ձայնագրման սարքերը թաքցնելու համար:

Իմ կարծիքով, թուրքական կառավարության կողմից լրատվամիջոցներ ուղղվող շարունակական արտահոսքերի նպատակն է՝ ուղերձ հղել սաուդյան իշխանություններին, որ կարող է հրապարակայնորեն խայտառակ ապացույցներ ներկայացնել Խաշոգջիի  սպանության մասին, եթե սաուդցիները մեծ փրկագին չվճարեն Էրդողանի լռության համար։ Հայտնի է, որ թուրքական տնտեսությունը խարխլված է և արտաքին պարտքը փակելու համար խիստ կարիք ունի տասնյակ միլիարդավոր դոլարների։ Դրական արձագանք չստանալով, Էրդողանը նախազգուշացրեց սաուդցիներին, որ անձամբ կգնա ազգային հեռուստատեսություն և կբացահայտի «մերկ ճշմարտությունը», քանի դեռ սաուդցիները չեն բավարարել թուրքերի պահանջները։ Անցյալ շաբաթ իր ելույթում Էրդողանն առաջին անգամ հրապարակեց Խաշոգջիի սպանության պատմությունը և լուրջ կասկածներ հայտնեց դրա պատահական լինելու մասին: Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահը, կարծես թե հույսեր փայփայելով, որ սաուդցիները վերջապես կբավարարեն իր դրամաշորթության պահանջները՝ չհրապարակեց իր գաղտնի հավաքված բոլոր ապացույցները: Ի ելույթում Էրդողանը չնշեց  ոչ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի անունը, ոչ թուրքերի ձեռքում գտնվող տեսաձայնային նյութերի մասին, որոնք արձանագրել էին Խաշոգջիի ցավալի մահը։ Փոխարենը, Էրդողանը մի քանի հարց տվեց, որոնց պատասխանները նա հավանաբար գիտեր, ինչպես օրինակ՝ ո՞ւր է Խաշոգջիի դիակը և ո՞վ է թուրք աշխատակիցը, որն այն թաքցրել է սաուդցիների պահանջով։ Միևնույն ժամանակ, սաուդցիներին շանտաժի ենթարկելու նպատակով, թուրքական մամուլն անցյալ շաբաթ հրապարակեց Խաշոգջիի մասնատված մարմնի զարհուրելի պատկերները…

Երրորդ մեղավորը Միացյալ Նահանգներն է, ավելի ճիշտ՝ նախագահ Թրամփը։ Երբ նա առաջին անգամ իմացավ, որ Խաշոգջիին սպանել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, նախագահ Թրամփը շարունակեց շեշտել իր սեփական «խոշոր ձեռքբերումը»՝ անցյալ տարի իր կատարած այցի ժամանակ 110 միլիարդ դոլարի ամերիկյան ժամանակակից զենքերի վաճառքը Սաուդյան Արաբիային՝ իբր թե «450 հազար աշխատատեղ ստեղծելով ամերիկացի աշխատողների համար»։ Ինչպես միշտ, նա ուռճացրեց  ֆինանսական օգուտները, քանի որ նա չի ստորագրել 110 միլիարդ դոլարի ամերիկյան զենքի վաճառքի պայմանագիր։ Իրականում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հինգ տարիների ընթացքում 10-20 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին։ Ավելին, մեկ տարի առաջ նախագահ Թրամփը ասել էր, որ նույն զենքի վաճառքը ամերիկացիների համար կստեղծի 40 հազար աշխատատեղ, այլ ոչ թե 450 հազար։ Սակայն, Խաշոգջիի սպանությունից մի քանի օր անց նախագահ Թրամփն այս անգամ այդ թիվն ուռճացնելով հասցրել է մինչև 500 հազար աշխատատեղի։ Մեկ շաբաթ անց նա կրկին ավելացրել է իր թիվը՝ «մեկ միլիոն աշխատատեղ», այնուհետև՝ «ավելի քան մեկ միլիոն աշխատատեղ»:

Անկախ նրանից, թե քանի աշխատատեղ կստեղծվի և քանի միլիարդ դոլար կբերի զենքի վաճառքը, Թրամփը երբեք իր ցավակցությունը չհայտնեց Խաշոգջիի ընտանիքին։ Չնայած Թրամփը զգուշացրեց Սաուդյան Արաբիային «ծանր հետևանքների» մասին, սակայն նա ավելի բարձր գնահատեց զենքի արժեքը, քան մարդկային կյանքը: Միակ ամերիկյան «պատիժը»՝ ԱՄՆ-ի վիզաների դադարեցումն էր այն 18 սաուդցիների համար, որոնք Ստամբուլ են ուղարկվել Խաշոգջիին սպանելու համար:

Ցավոք, պետությունների ղեկավարների մեծ մասը չի մտածում մարդկանց մասին… Սա սովորական երևույթ է: Նրանք մտածում են միայն իրենց սեփական կամ իրենց երկրի շահերի մասին: Իրենց գործունեության ընթացքում ղեկավարները պատրաստ են ստել, խաբել և նույնիսկ սպանել։

Խաշոգջիի թուրք հարսնացուն շատ ճիշտ վարվեց՝ մերժելով Սպիտակ տուն այցելելու Թրամփի հրավերը։ Նա չէր ուզում, որ իր վիշտը շահարկվեր քաղաքական գործչի կողմից, որը միայն հոգ է տանում իր սեփական շահերի, այլ ոչ թե խոշտանգված զոհի ընտանիքի ցավի ու տառապանքների մասին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}