Հասարակություն 19:16 01/11/2018 Հայաստան

«Զվարթնոց անունը փոխելը սրբապղծություն է»

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով մշակույթի նախարարությունը հանրային քննարկումներ է սկսելու։ Մինչ այդ, էլեկտրոնային եղանակով հավաքելու է կարծիքներ։ Նախարարության այս նախաձեռնությունն արդեն երկու օր է բուռն քննարկվում է։ Ի դեպ,  հիմնականում բացասական կարծիքներ են հնչում։ Մշակույթի նախարարությունն իր նախաձեռնությունը հիմնավորում է՝ «շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ»։

Իհարկե, և Զվարթնոց անունը, և Շառլ Ազնավուրը, հայ ժողովրդի համար նվիրական, թանկ անուններ են։ Բայց արժե՞ մեկը հակադրել մյուսին, արժե՞ ընտրություն կատարել երկու արժեքների մեջ։ Հայը մշտապես, տարբեր հարցերում, կանգնած է եղել ընտրության առաջ։ Հենց այդ ընտրությունը շատ հարցերում խանգարել է մեր երկրի առաջընթացին ու զարգացմանը։

Օդանավակայանն իր անունը ստացել է ի պատիվ 7-րդ դարում  կառուցված անկրկնելի Զվարթնոց տաճարի, որի միայն ավերակներն են  մեզ հասել։

«Զվարթնոցը երկնային զորքերն են՝ հրեշտակները։ Իսկապես իմաստուն որոշում են ընդունել ժամանակին՝ մեր օդանավակայանն անվանելով ԶՎԱՐԹՆՈՑ։ Սա խորախորհուրդ հայերեն բառ է։ Եվ այսօր նոր հեծանիվ պետք չէ հորինել կամ զբաղվել անիմաստ պոպուլիզմով։ Ազնավուրի անունով կարելի է այլ հաստատություն անվանել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ քննում են անունները, կարելի է ասել, որ «Զվարթնոցը» աշխարհի այն եզակի օդանավակայաններից է թերևս, որ հոգևոր խորհրդով համապատասխանում է, համահունչ է օդանավակայանի անվանը։ Նա նշեց, որ օդանավակայանը մոտ է Զվարթնոցի տաճարին, բայց, հավատացած է, երբ խորհրդային շրջանում անուն են որոշել, ներքին ենթատեքստ են ունեցել. «Թերևս նկատի են ունեցել նաև երկնային հրեշտակների պահապան լինելու գործառույթը, որ օդանավի հետ այդքան համընկնում է։ Այդպիսի հրաշալի անունը չի կարելի փոխել»։

Նա ասաց, որ եթե վերանան և «Զվարթնոց», և «Ազնավուր» անուններից, ընդհանրապես, պետք է ասել, որ անուն փոխելը երբեք ցանկալի չէ, բացառիկ դեպքերում պետք է անել։

«Հայկական օդանավակայանն  իր հիմնադրման օրից հայտնի է Զվարթնոց անվամբ։  Երբ որ անվանափոխություն ենք կատարում, վերադառնում ենք զորայական կետի, որն այնքան էլ ցանկալի չէ»,- ընդգծեց գրականագետը։

Վ. Դևրիկյանի խոսքով, եթե Ազնավուրի հիշատակն են ցանկանում հարգել, այլ միջոցներով կարող են հարգել։

«Միգուցե նոր բան կառուցվի  ու կոչվի նրա անունով, Ազնավուրի անունի համար էլ հատուկ նվիրատվություն անեն։ Բայց ուղղակի կամ անուղղակի ձևով Ազնավուրը պետք է հարաբերվի դրա հետ։ Ազնավուրը որևէ ձևի չի հարաբերվում «Զվարթնոց» օդանավակայանի հետ։ Աղետի գոտում մի որևէ բան կարող են Ազնավուրի անունով կոչել, նա անուրանալի վաստակ ունի աղետի գոտում։  Կամ, օրինակ, Գյումրիի օդանավակայանի համար կարող էր նման քննարկում ծավալվել»։

Նա նշեց, որ նախարարությունը նույնիսկ չպետք է քննարկում աներ։ Միաժամանակ հավելեց, որ լավ բան է քննարկումը, ազատ մտքի դրսևորում է, բայց ...

«Զվարթնոցը նվիրական, հանրահայտ անուն է, մեր հպարտությունն է, անհեթեթություն է անվանափոխությունը։ Պատմական անունն ինչպե՞ս կարելի է փոխել։ Եթե բոլշևիկի անուն լիներ, հարկադրաբար դրված անուն լիներ, բայց Զվարթնոց անունը փոխելը սրբապղծություն է»,- իր խոսքը եզրափակեց գրականագետը։

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը կտրականապես դեմ է անվանափոխությանը։

«Կատեգորիկ դեմ եմ։ Օդանավակայանն արդեն շատ վաղուց Զվարթնոց է։  Եթե ամեն անգամ փոխենք, փոխենք, փոխենք, լավ բան չէ»,- ասաց նա, ապա հավելեց, որ կարող են Սպիտակի անունը փոխել ու Ազնավուր կոչել։

Ինչևէ։ Առջևում հանրային քննարկում է։ Իսկ նրանք, ովքեր ինտերնետից «հասկանում են» և ուզում են կարծիք հայտնել, կարող են լրացնել այս  հայտաձևը: Ի դեպ, մի քանի անգամ կարող են լրացնել, քանի որ ընդունում է կարծիքներ նաև ֆեյք հասցեներից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:46
«Հրապարակ». Գաբայանը գումարը փոխանցել է «Իմ քայլ»-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին ոչ միայն մարզպետներն են ուրախացրել իրենք իրենց և իրենց աշխատողներին, այլև...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժամանակ». ԲՀԿ-ն աչք ունի Մշակույթի և տուրիզմի նախարարության վրա
«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի դեռ կառավարության կառուցվածքը վերջնականապես հաստատված չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Մուրադյանի ընտրությունը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում անսպասելի է եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում բավականին անսպասելի է եղել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Գևորգ Մուրադյանի...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Փաստ». Ի՞նչ է կատարվում պետական կառավարման համակարգում
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ իշխանության մեջ կադրերի առումով շատ լուրջ խնդիրներ կան, նորություն չէ: Ու հարցը միայն, այսպես...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը միացավ Հայաստան-ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մշակութային բաղադրիչին, որի բյուջեն...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ հարկային մարմինների կողմից երկրորդ անգամ ՀԴՄ չխփելու համար տուգանվել է...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ 2018թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանին հաջողվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:17
Քրիստիան Բեյլն այլևս հանուն դերի չի գիրանա ու նիհարի
Դերասանի խոսքով, ինքն ամենաշատը խղճում է իր կնոջը, ով ստիպված է լինում համակերպվել նրա արտաքինի փոփոխությունների հետ։
Աղբյուր` Panorama.am
09:00
«Վլադիմիր Վիսոցկի. Հայաստանը իմ սրտում է»
Հունվարի 25-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնում կայանալու է Վլադիմիր Վիսոցկուն նվիրված գրական-երաժշտական միջոցառում։
Աղբյուր` Panorama.am
00:22
Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ
Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են կառավարության...
Աղբյուր` Panorama.am
20:35
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Օսկարի» հավակնորդները
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» համար պայքարում է 8 ֆիլմ։
Աղբյուր` Panorama.am
20:24
Ճանապարհների վիճակը՝ 20։00-ի դրությամբ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Աղբյուր` Panorama.am
20:21
Եվրահանձնաժողովը MasterCard-ին տուգանել է 570 մլն եվրոյի չափով
Եվրոպական հանձնաժողովը 570,57 մլն եվրոյի չափով տուգանել է ԱՄՆ-ում գործող Mastercard միջազգային վճարային համակարգին` ԵՄ-ում  անկանխիկ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Յագլանդ․ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին
«ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին ու չբարելավեց մարդու...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԵԽ գլխավոր քարտուղար․ «Ես ոչ մի միջոց չունեմ ադրբեջանցի փախստականների հարցը լուծելու համար»
«Ես չունեմ ոչ մի միջոց լուծելու ադրբեջանցի փախստականների խնդիրը»,-այսօր ԵԽԽՎ-ում ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքին, թե 10...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արարատ Միրզոյան. Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:05
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
Հանդիպումը կկայանա Դավոսում։
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում
Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ դուրս կգա ընտրությունների երկրորդ փուլ։
Աղբյուր` Panorama.am
19:42
Այսօրվա դրությամբ սուր շնչառական գանգատներով 514 երեխա կա գրանցված
Վերջին օրերին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Կրակոցներ՝ Սուրենավանում
Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուր` Panorama.am
19:22
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
Այսօր, Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:13
ABBA –ի նոր երգերը կթողարկվեն մինչև տարեվերջ
Բեննի Անդերսոնը նաև ասել է, որ հնարավոր է խումբը ևս մեկ անգամ միավորվի երրորդ երգը ձայնագրելու համար։
Աղբյուր` Panorama.am
19:02
Ռոնադլուն դատարանից հեռացել է ժպիտը դեմքին
Նա ժամանակ է գտել և ստորագրություններ է բաժանել դատարանի մոտ հավաքված երկրպագուներին։
Աղբյուր` Panorama.am
18:53
Լաթաքիայում մեքենա է պայթել
Անվտանգության ուժերին հաջողվել է վնասազերծել ևս մեկ պայթուցիկ։
Աղբյուր` Panorama.am
18:41
Զրույց առանց սուրճի ու հրապարակման
Ինչ վերաբերում է ապագա քաղաքականությանը, հիշենենք, որ օրինակ խաղաղապահների գնալու մասին սովորաբար նախօրոք էր ասվում, հրաժեշտ էր լինում։
Աղբյուր` Panorama.am
18:35
Կոռուպցիոն դրսևորումներ՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի
15:08 22/01/2019

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}