Միայն գրավոր մերժման հիման վրա պետությունը Սերժ Սարգսյանի տան հարցը կհամարի լուծված
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից երկու անգամ տնից հրաժարման հետ կապված հստակ պատասխան են ստացել։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ պատճառաբանությամբ, ըստ էության, տուն չի տրամադրվել։ Օրենքը հստակ պոզիտիվ պարտականություն է ենթադրում պետության վրա, որ պաշտոնաթող նախագահին ապահովի բնակարանով։ Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, օրենքի կարգավորման խնդիր կա։ Թերևս գրավոր պաշտոնական մերժման հիման վրա պետությունը կարող է համարել այդ պարտականությունն իրականացրած, հակառակ դեպքում պետք է որևէ լուծում գտնել այս հարցին»,- նշեց նա։
Է. Աղաջանյանի խոսքով, այս պահին խնդիրն օրենքի դաշտում է։
«Մենք կամ որևէ բնակարան կամ առանձնատուն ենք գնում և թույլ ենք տալիս, որ օգտագործեն այդ տունը, կամ պաշտոնական հրաժարում ենք ստանում, որի հիման վրա պետությունը համարում է այդ պարտականությունը կատարված»,-ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Գրասենյակի ղեկավար. Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում
- «Հրապարակ». Կառավարությունը Սերժ Սարգսյանին կհատկացնի Մոնումենտում գտնվող առանձնատունը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ