Քաղաքական 12:01 05/11/2018 Հայաստան

Խորհրդարան կանցնեն ՔՊ-ն, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն. Կարեն Քոչարյան

«Առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ առնվազն երեք կուսակցությունների համար մեծ խնդիր չեն լինելու ոչ հին Ընտրական օրենսգիրքը, ոչ էլ նախընտրական քարոզարշավի փոքր ժամանակահատվածը։ Այդ ուժերը «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը» և ՀՀԿ-ն են»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով, ՀՀԿ-ն քսան տարի իշխանության է եղել, նա իր համար սոցիալական լուրջ բազա է ստեղծել. «Մեծ թիվ չի լինելու, բայց ձայները բավարարելու են անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Խորհրդարանում ՀՀԿ-ն ամենայն հավանականությամբ, լինելու է ԱԺ ընդդիմությունը։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նա դժվար թե կոալիցիա կազմի, նա ևս ոչ իշխանական ուժ է լինելու»։

Բանախոսը շեշտեց, որ մինչև երեկ կարծում էր՝ առաջիկա ընտրությունների ժամանակ խնդիր չի ունենա նաև «Լույս» դաշինքը. «Բայց պարզվեց, որ  «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն ընդհանուր հայտարարի չեն եկել, ինչը նրանց երկուսի համար էլ մեծ պրոբլեմներ կստեղծի»։

Ինչ վերաբերում է նախկին մարդ-կուսակցություններին, որոնք, Կարեն Քոչարյանի խոսքով, այսօր խրոխտ հայտարարում են, որ մասնակցելու են ընտրություններին, այդքանով էլ կբավարարվեն, նրանց մասնակցությունը կավարտվի զուտ հայտարարություններով։ Մասնավորապես, փոքր են բոլորովին նոր ստեղծված կուսակցությունների հնարավորությունները, նրանց համար, ըստ բանախոսի, շատ դժվար է լինելու։

Կարեն Քոչարյանը չբացառեց, որ նորահայտ կուսակցությունների որոշները փայլուն  քարոզարշավ անցկացնեն, սակայն քիչ հավանական է, որ լուրջ արդյունքների կհասնեն՝ փոխարենը կհիշվեն արդեն հաջորդ ընտրությունների ժամանակ։

Հարցին՝ գալիք ընտրություններին ինչ շանսեր ունեն «Սասնա ծռերը», քաղտեխնոլոգը շեշտեց, որ վերջիններս այնքան ծայրահեղ ուժ են, որ կասկածելի է՝ հասարակության ո՞ր հատվածը նրանց հետևից կգնա։

Լրագրողները Կարեն Քոչարյանից հետաքրքրվեցին՝ նախկին ՀՀԿ-ականների՝ «Քաղաքացիական պայմանագիր» անցնելն ի վերջո չի՞ հանգեցնի այդ ուժի ՀՀԿ-ականացման, Քոչարյանը պատասխանեց՝ մեկ-երկու դեպքերը մտահոգիչ չեն, բայց եթե երևույթը զանգվածային բնույթ կրի, ՔՊ-ն անպայման կհանրապետականանա։

Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որն օրեր առաջ լքել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և հայտարարել ՔՊ-ին անդամակցելու մասին, ապա նրա քայլը, ըստ քաղտեխնոլոգի, անհասկանալի է՝ կարիերիզմի վառ օրինակ։

«Այո, ՔՊ-ում կադրերի պակաս կա, և մարդկանց պետք է հրավիրել, բայց պետք չէ ՀՀԿ-ի նման զոռով մարդկանց կուսակցականացնել»,- նշեց բանախոսը։

Քաղտեխնոլոգը չբացառեց, որ ինչ-որ պահի գաղափարական շատ անդամներ լքեն ՔՊ-ն։  Քաղաքական դաշտն, ըստ Քոչարյանի, այս ընտրություններից հետո կմաքրվի, մենք կունենանք լեգիտիմ և քաղաքական Ազգային ժողով։

Ասուլիսի ավարտին Կարեն Քոչարյանն անդրադարձավ նաև «Կոմերսանտի» երեկվա հրապարակմանը, որտեղ հեղինակը չէր բացառել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է  նշանակվել Բելառուսի ներկայացուցիչը։

«Չեմ կարծում, որ Հայաստանի համար դիվանագիտական ձախողումն այս պահին է տեղի ունենում, դիվանագիտական ձախողումը տեղի է ունեցել այն պահին, երբ որոշում կայացվեց Խաչատուրովին կալանավորել և քրեական գործ հարուցել»,-ամփոփեց բանախոսը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:23
«Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ ԱԺ աշխատակազմից զանգել են իրենց աշխատակիցներից շատերին, որոնց հեռացրել...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հուսամ՝ նախարարի խոստումը չի համալրելու նոր իշխանության խոստացված, բայց չկատարված խոստումների ցանկը»
«Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հաջորդ տարի, հունվարի 1-ից, դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի շեմը 108 հազար...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ականջդ կանչի, Տիգրան Մեծ
Ու Տիգրան Մեծը չորս Տիգրանակերտ կառուցեց Հայոց կայսրության չորս կողմերում՝ կարևորելու այդ չորս նահանգները։ Մեկը՝ Արցախում... Թե ինչեր եղան...
Աղբյուր` Panorama.am
07:33
Արայի վրա դեռ ծուխ կա, Եղվարդից աջ
Երեկվանից այրվում է Արա լեռը։ Սկզբում ստորոտը, ինչի մասին եղավ պաշտոնական հայտարարություն, իսկ հետո ամբողջությամբ։  Մի քանի օր առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բունդեսթագի պատգամավոր. Եվրոպան պիտի դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ
Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության որոշման դեմ ուղղված քննադատությունները շարունակվում են։ Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
20:03
Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելուց հետո այնտեղ Թրամփի աշտարակ չկառուցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի լույս է սփռել Դանիայից Գրենլանդիան գնելու ցանկության վրա։ Թրամփը թվիթերում հրապարակել է նկար, որում Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Բրիտանիայի նոր վարչապետը ցանկանում է վերաբանակցել Բրեքսիթի պայմանները
Ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Սա Մեծ Բրիտանիայի նոր վարչավետ Բորիս Ջոնսոնի կարգախոսն է Բրեքսիթի բանակցություններում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:45
Այրվում են Արայի լեռան լանջերը
«Այսօր առավոտվանից Արայի լեռան ստորոտում հրդեհ է բռնկվել, որն արդեն տարածվել է լեռան լանջերին: Այժմ այնտեղ աշխատում են հրշեջ-փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
19:33
Շիրակի մարզի մի շարք համայնքներում վաղը գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 21-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի բերի. վերլուծաբան
Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արևմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է...
Աղբյուր` Panorama.am
19:14
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի
ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մակրոնը վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի նկատմամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայում բանակցություններից հետո վստահություն է հայտնել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Նեթանյահուն հորդորել է անհարգալից նշաններ չփնտրել Կիևում կնոջ հետ տեղի ունեցած միջադեպում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծում է, որ չպետք է անհարգալից նշաններ փնտրել իր կնոջ՝ Սառայի, հետ տեղի ունեցած միջադեպում, որը Կիևի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կալանքի ժամկետը երկարացվել է
Բիշքեկի դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը։ Այս մասին РИА Новости-ին ասել է փաստաբան Սերգեյ Սլեսարևը: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:08
Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպման
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մտադիր է ուրբաթ օրը Փարիզում հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և իր...
Աղբյուր` Panorama.am
17:55
«Մամաներ» կոչվող անտառամասից ապօրինի ծառեր հատողը հայտնաբերվել է
Օգոստոսի 19-ին Հրազդանի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Հրազդանի բնակիչ 59-ամյա մի տղամարդ Ջրառատ թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՍԱՏՄ-ի պաշտոնատար անձանց կողմից պետության շահերին պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական...
Աղբյուր` Panorama.am
17:36
Գեղարքունիքում 10 քաղաքացի հոսպիտալացվել է տանը կազմակերպված խնջույքից հետո
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են...
Աղբյուր` Panorama.am
17:30
Մահացել է միլիարդատեր, «դանիական IKEA»-ի հիմնադիր Լարս Լարսենը
72 տարեկանում մահացել է JYSK խանութների միջազգային ցանցի հիմնադիր, Դանիայի ամենահարուստ բնակիչներից մեկը ՝ Լարս Լարսենը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական
Կալավան գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ոստիկանության պարզաբանումը՝ նախօրեին ծավալած գործողությունների վերաբերյալ
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել նախօրեին ծավալած գործողությունների վերաբերյալ։ «Մի շարք օգտատերեր, հասարակական...
Աղբյուր` Panorama.am
16:30
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ: Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մի օր արթնանալու են և տեսնեն՝ թագավորը մերկ է. ուռուցքաբանը՝ Արսեն Թորոսյանին
Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը դիմել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ավինյանն արձագանքել է տեսչության նախկին ղեկավարին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքայն էջում արձագանքել է Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Արմեն Բաբալարյան. Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը մեծ ներուժ ունեն
Հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Տալինում ավարտված...
Աղբյուր` Panorama.am
15:45
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Դատարանը որոշեց, որ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։ Այսօրվա մեկնարկած դատական նիստի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան
14:01 20/08/2019

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}