Քաղաքական 11:37 06/11/2018 Հայաստան

Իրանը Հայաստանին միանշանակորեն ամերիկամետ պետություն չի համարում. իրանագետ

Հեղինակ` Անի Ղազարյան

Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել։

Փաշինյանի այս հայտարարությունը լայն արձագանք էր գտել ինչպես սոցցանցերում, այնպես էլ փորձագիտական շրջանակներում, քանի որ խիստ ռեալ էր համարվել նմանօրինակ հայտարարությունից հետո Հայաստանի նկատմամբ Իրանի վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը։

Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ՝ տեղեկանալու՝ արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից սահմանի հնարավոր փակման մասին հայտարարությունից հետո Իրանը Հայաստանին ամերիկամե՞տ է դիտարկում և փոխե՞լ է արդյոք բարեկամական վերաբերմունքը։

Վերջինս նշեց, որ Իրանը Հայաստանին միանշանակորեն ամերիկամետ պետություն չի համարում։

«Մինչ այս պահը եղած ուղերձներից դատելով՝ նման դիրքորոշում իրանական կողմից չկա։ Ավելին ասեմ, ամերիկամետ լինելու վերաբերյալ մեսիջներ կան Ադրբեջանի հասցեին։ Հայաստանի նկատմամբ նման միտում չկա։ Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համատեքստը խիստ հասկանալի է եղել Իրանի համար։ Որքանով ես եմ  հետևում, իրանական կողմից որևէ բացասական արձագանք, հայտարարություն չի եղել։

Զուտ համատեքստի խնդիր է։ Այսինքն՝ նա խոսում էր արևելքից և արևմուտքից առկա Հայաստանի փակ սահմանների և հայ-իրանական սահմանի՝ դե ֆակտո փակման մասին»,- ընդգծեց Արտյոմ Տոնոյանը։

Իրանագետի համոզմամբ՝ հայ-իրանական սահմանի փակումը Հայաստանի համար ամենաանցանկալի սցենարը կարող է լինել։ Սահմանի հնարավոր փակում, ըստ իրանագետի, կարող է լինել միայն արտակարգ իրավիճակներում, ինչպես օրինակ, պատերազմական վիճակն է։

«Միաժամանակ, պետք է աչքի տակ ունենալ բոլոր հնարավոր սցենարները։ Եթե, Աստված մի արասցե, Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողություններ տեղի ունենան, պետք է հասկանալ այն ամենը, ինչը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ չխոսվեր սահմանի փակման հավանականության մասին»,- ամփոփեց Արտյոմ Տոնոյանը։

Մեր կողմից հավելենք, որ զուտ վիզուալ առումով վերջին շրջանում իրանցիների թիվը Երևանում էականորեն նվազել է, և տեսակետ կա, որ դրա պատճառը կարող է Իրանի զգուշավորությունը լինել՝ ճշգրտումների այս ժամանակահատվածում իր քաղաքացիներին հնարավորինս հետ պահել Հայաստան այցելություններից։

Պարզելու՝ իսկապե՞ս իրանցիների թիվը վերջին շրջանում նվազել է, և եթե այո, որոնք են հնարավոր պատճառները, Panorama.am-ի թղթակիցը գրավոր հարցում ուղարկեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն։ Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունից նաև հետաքրքրվեցինք՝ կա՞ն արդյոք վիճակագրական տվյալներ իրանցիների ելքերի և մուտքերի վերաբերյալ՝ նախորդ տարվա նույն  ժամանակահատված համեմատությամբ։

Դեսպանատնից մեզ պատասխանեցին, որ իրենք վիճակագրական տվյալներ չունեն, օգտվում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տվյալներից։

Ինչ վերաբերում է իրանցիների թվաքանակի նվազելու մասին հարցին, դեսպանատնից հերքեցին, որ նման բան կա, նշեցին, որ իրենք նմանօրիանկ դիտարկումներ չունեն։ Իրանցի այն գործարարները, որոնք տարիներ շարունակ աշխատում են Հայաստանում, ըստ դեսպանության, շարունակում են իրենց բնականոն գործունեությունը ծավալել։ Ինչ վերաբերում է իրանցի զբոսաշրջիկկների թվի նվազեցմանը, դեսպանատնից դա բնականոն որակեցին՝ նշված հանգամանքը պայմանավորելով սեպտեմբերի վերջից Իրանում մեկնարկած ուսումնական տարով, ինչպես նաև եղանակային պայմաններով։ Դիվանագիտական ներկայացուցչությունից հույս հայտնեցին, որ գարնանը՝ Նովրուզ Բայրամի ժամանակաշրջանում, Հայաստան կրկին մեծ թվով իրանցիներ կժամանեն։

Այսպես, թե այնպես՝ արևելյան, թե արևմտյան Արևելքը Հայաստանում ներկա է՝  վերջին ամիսներին Հայաստանում զգալիորեն աճել է հնդիկների թիվը։ Թե ինչով է սա պայմանավորված, նախ ճշտեցինք ՀՀ արտգործնախարարությունից։ Արտաքին գերատեսչությունից մեր գրավոր հարցմանը պատասխանեցին, որ   ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի N1435-Ն որոշմամբ՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիները 2017 թվականի նոյեմբերի 22-ից սկսած ՀՀ մուտքի արտոնագրեր կարողանում ենք ձեռք բերել ՀՀ սահմանային անցակետերում, ինչպես նաև «Էլեկտրոնային վիզա» համակարգի միջոցով:

Այս հանգամանքն էականորեն նպաստել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն այցելությունների քանակի շեշտակի աճին. Ըստ այդմ՝ 2016 թվականին Հնդկաստանի Հանրապետության 3204 քաղաքացի է ստացել ՀՀ մուտքի արտոնագիր, 2017 թվականին՝ 10642, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 28659:

Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատնից ևս մեզ պատասխանեցին, որ հատկապես մուտքի արտոնագրերի տրամադրումից հետո Հայաստանը հնդիկների համար բավական գրավիչ զբոսաշրջային ուղղություն է հանդիսանում։ Բացի այդ՝ ավելի ու ավելի մեծ թվով հնդիկ ուսանողներ են ցանկություն հայտնում պրոֆեսիոնալ կրթություն ստանալ Հայաստանում՝ հատկապես բժշկական համալսարաններում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:48
Մարինե Սուքիասյան. Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների
«Այլընտրանքային նախագծեր խմբի»  անդամ Մարինե Սուքիասյանյի հերթական հոդվածը ներդրումների, կամ ավելի ճիշտ, դրանց բացակայության...
Աղբյուր` Panorama.am
12:39
6 ֆուտբոլիստ հեռացել է Գանձասար-Կապանից
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Վարդան Արզոյանի, Մարտին Գրիգորյանի, Գագիկ Մաղաքյանի...
Աղբյուր` Panorama.am
12:29
277 մլն 797 հազար դրամ՝ ամանորյա Երևանի համար
«Նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևանի 2019 թվականի բյուջեում և նպատակային հատկացումների ավելացնել 277 մլն 797 հազար 100 դրամ։ Այն...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ես չեմ գողանում ոչ մի լումա. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կոչ արեց՝ չաշխատել առանց հաշիվ ապրանքագրերով։...
Աղբյուր` Panorama.am
12:24
Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Պապոյանին
Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց Վերաքննիչ քրեական դատարանի նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը. Առանց արհեստական ձգձգումների և պայմանների առարկայական բանակացություններ վարելու բարի կամք դրսևորել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունում են Ադրբեջանի և...
Աղբյուր` Panorama.am
12:12
Պատրաստ ենք խաղաղություն հաստատելու Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների հետ. Վարդան Ոսկանյան
«Մենք նավթին հակադրում ենք մտավոր կարողությունները։ Այս իմաստով մենք փորձում ենք վերագտնել Հայաստանի այն հնարավորությունները, որ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:59
Անդրանիկ Ոսկանյանը հեռացել է Ուրարտուից
«Ուրարտու» ՖԱ-ը և թիմի կիսապաշտպան Անդրանիկ Ոսկանյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը:  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:56
Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան
«Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը տեղեկատվական ռումբի էֆեկտ ունեցավ՝ քաղաքական, հասարակական և...
Աղբյուր` Panorama.am
11:48
Չավուշօղլուն՝ ԵԱՀԿ-ում. «Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստում ելույթ ունենալիս...
Աղբյուր` Panorama.am
11:38
Թադևոս Ավետիսյան. «Փիղը երկնեց և մուկ ծնեց» կամ հաստատվեց «Աշխատիր Հայաստան» ծրագիրը
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
11:35
ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովը  77 կողմ և 37 դեմ ձայներով ընդունեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Բյուջեի նախագծին կողմ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն. վարչապետ
2018 թվականից ի վեր, ներառյալ՝ 2020 թվականի բյուջեն, 66 միլիարդ դրամով ավելացրել են պաշտպանական բյուջեն. դա, մոտավորապես 28% է կազմում: Այս...
Աղբյուր` Panorama.am
11:24
ԱՄՆ Սենատում 3-րդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը 3-րդ անգամ Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին N150...
Աղբյուր` Panorama.am
11:16
Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է
ՀՀԿ փոխնախագահը Արմեն Աշոտյանը  հայտարարեց՝ հաստատում են ՀՀԿ ԳՄ տարածած հայտարարությունը, համարում են, որ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ...
Աղբյուր` Panorama.am
11:11
Յունիսեֆ. Ավելի քան 140 000 մահ է գրանցվել կարմրուկի բռնկումների պատճառով
Առողջապահական կազմակերպությունները զգուշացնում են, որ նորածինների ու փոքրիկ երեխաների մոտ բարդությունները կարող են ճակատագրական լինել
Աղբյուր` Panorama.am
10:59
Գեղամ Օհանյան. Քանի ձեր կողքը կա Ավինյանի նման փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք
Արշավական Գեղամ Օհանյանը Ֆեյսբուկի իր էջում գրում է .«Այսօր Ամուլսարից ետ էինք գալիս Երևան ու ետդարձի ճանապարհին նկատեցի համացանցում, որ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ավետիք Չալաբյան. Ինչ է տեղի ունենում Արցախի շուրջ
Եթե ամփոփենք այս ամենը, կհասկանանք, որ մենք հայտնվել ենք խիստ անբարենպաստ իրավիճակում։
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրին պետք է ազատվի տնակներից. վարչապետ
«Պետական բյուջեի նախագծի քննարկումների արդյունքում շարունակում եմ մնալ իմ այն տեսակետին, որ 2020թ-ին պետական բյուջեն, այո, հեղափոխական...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գորիս-Սիսիան ճանապարհին առկա է թույլ մառախուղ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Միքայել Վարդանյանի կողմից 63 մլն. դրամ՝ տավուշցի զոհված զինվորների ընտանիքներին
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանը 63 մլն. դրամի օգնություն է տրամադրել 1995թ.-ից մինչև օրս ՀՀ և ԱՀ սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
10:09
18-ամյա երիտասադը կեղծ թղթադրամներ է պահել և իրացրել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ...
Աղբյուր` Panorama.am
10:02
Արթուր Դանիելյան. ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը
«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը համեմատել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Ժողովուրդ». Խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին փոխարինելու եկավ Կոռուպցիայի կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Փաստ». Ինչո՞ւ են իշխանություններն ուզում վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ 2020 թվականի փետրվարին կառավարության կողմից նախատեսվում է...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված է նրա ակտիվությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված էր ոչ միայն ղարաբաղյան գործընթացով,...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժողովուրդ». Դեռևս 1993-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Արցախը որպես բանակցային կողմ է ընկալել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պարզվում է` դեռևս 1993-ին է հենց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Արցախը որպես բանակցային կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Փաստ». Մինչև ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր՝ և՛ մարդկանց աժիոտաժով, և՛ ընդհանուր աշխատանքային մթնոլորտով
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, երբ նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանին կանչել...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». «Օրենքով գողերը» պատրաստվում են շաբաթվա վերջին մեծ հավաք անել Ծաղկաձորում և քննարկել հետագա անելիքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» և գողականներ, որոնց մեծ մասին, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

10 մլն դրամ վճարած և մեկ ամիս ծառայած քաղաքացիները ևս պետք է ստանան զինգրքույկ. Հայկ Սարգսյան
15:52 29/11/2019

10 մլն դրամ վճարած և մեկ ամիս ծառայած քաղաքացիները ևս պետք է ստանան զինգրքույկ. Հայկ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}