Հասարակություն 12:31 06/11/2018 Հայաստան

Մեսչյանը վստահեցնում է՝ քանի ինքը Երևանի գլխավոր ճարտարապետ է, ոչ մի հուշարձան չի քանդվելու

«Հայտարարում եմ պաշտոնական, որ «Հին Երևան» ծրագրի մեջ գտնվող ոչ մի հուշարձան չի քանդվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ նշելով, որ ասածը վերաբերում է նաև Արամի 23 հասցեում գտնվող շենք-հուշարձանին։

«Անհրաժեշտության դեպքում պետք է փոխել նախագծային որոշակի լուծումներ, որպեսզի պահպանվեն այդ շենքերը, ճարտարապետի հետ ես արդեն պայմանավորվել եմ։ Պատմական հուշարձանների քանդման թեման եկեք համարենք սպառված։ Քանի ես Երևանի գլխավոր ճարտարապետ եմ, այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու։ Այն սեփականատերերը, կառուցապատողները, որոնք կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կգտնվի որևիցե հուշաձան, նրանք պարտավոր են ֆինանսավորել այդ հուշարձանի վերակառուցման աշխատանքները։ Սա այն է, ինչ որ չի եղել և լինելու է անպայման»,- ասաց Մեսչյանը։

Նրա խոսքով՝ գրեթե անհնար է արգելել բոլորին գնված տարածքներում չանել շինարարություն, բայց պետք է գտնել բալանսը, որ քաղաքը չտուժի:

Նա ասաց, որ հանդիպումներ է ունեցել կառուցապատողների, ճարտարապետների հետ, խնդրել՝ փոփոխություններ կատարել նախագծում, և ոչ  մի ճարտարապետ մինչև այսօր չի ասել, թե հնարավոր չէ:

«Ես կարծում եմ, որ կարվի շինարարություն, բայց տրամաբանական սահմանների մեջ հարյուր տոկոսով շինարարությունը չեղարկելու հնարավորություն իմ ձեռքում չկա, ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել է, եթե ես նախկինում լինեի գլխավոր ճարտարապետը, հողհատկացում չէր արվի և կառուցապատողն էլ այդքան գումարներ չէր ծախսի՝ կենտրոնում հողատարածք ձեռք բերելու համար»,- ասաց նա։

Ճարտարապետը հայտնեց, որ վիճահարույց տարածքներում բոլոր շինարարությունները կանգնեցվել են մինչև տրամաբանական լուծման հանգելը:

«Ցանկացած կառուցապատող, հատկապես կենտրոնում, որը ռազմավարական նշանակություն ունի, պետք է ինչ-որ վերաբերմունք ցույց տա բնակիչներին: Ես չեմ կարծում, որ տասնյակ տարիներ լինելու եմ գլխավոր ճարտարապետ, բայց կփորձեմ հնարավորինս արագ իրականացնել ծրագրերը»,- ընդգծեց ճարտարապետը։

Նա նաև հավելեց, որ Արամի 23 հասցեում շենքի հետ կապված ժամանակավոր ամրացման տարբերակ են առաջարկել« «Այն փրկվելի՞ք է, այո, վտանգավո՞ր է, այո: Խնդրում եմ, որ երեխաներն այդ կառույցը չմտնեն,  բայց եթե ես ասում եմ՝ այդ կառույցը չի քանդվելու, ուրեմն չի քանդվելու, մի հայկական բառ կա՝ հանգստացեք, չի քանդվելու։  Եթե ես վերցրել եմ ճարտարապետության պատասխանատվությունը, վերջնական պատասխանը տալիս եմ ես»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև Երիտասարդական պալատի շենքից։

«Նա նշեց, որ նախ պետք է հնարավորին չափով շինարարական ծրագրերը հանել կենտրոնից։ Ոնց որ թե այդ տենդենցը նկատվում է, կառուցապատողները հասկացան, որ քաղաքի կենտրոնը գերզբաղված է, արդեն էլ տեղ չկա։  Ինչպես նաև հողատարածք վաճառելուց պետք է նաև սցենար տրվի, թե կառուցապատողն այդ տարածքում ինչ կարող է անել, դա չկա։ Ժամանակին Երիտասարդական պալատի սեփականատիրոջն պետք է ասեին,որ ելնելով ժամանակակից նորմերից՝ պահպաներ շենքի իմիջը»,- ասաց Մեսչյանը։

Ասուլիսի ընթացքում Արթուր Մեսչյանը խոսեց նաև Նարեկ Սարգսյանի քաղաքականությունից։

«Մի հետաքրքիր բան ասեմ. հաճախ եմ լսում, որ բոլորը բողոքում են Հյուսիսային պողոտայից, բայց այդ բողոքողների 90 տոկոսը երեկոյան քայլում է այդ փողոցում: Եկեք ազնիվ լինենք՝  Հյուսիսային պողոտան այսօր դարձել է Երևանի ամենասիրված վայրերից մեկը: Այնինչ, Նարեկ Սարգսյանի դեմ առաջին մեծ լարվածությունը սկսվել է այս պողոտայի կառուցումից: Հանրության բողոքը հասկանալի կլիներ, եթե հիմա այդ փողոցում ոչ ոք չքայլեր», - նշեց Արթուր Մեսչյանը:

Ճարտարապետը հիշեցրեց, որ երբ ինքը կարճ ժամանակով դարձավ Երևանի գլխավոր ճարտարապետ, հրահանգ տրվեց այժմյան Հյուսիսային պողոտայի բոլոր հողատարածքները՝ այդ թվում տները, վաճառել. «Այդ գործընթացը սկսվել էր, բայց ես այն կանգնեցրեցի: Այն ժամանակվա քաղաքապետ Վանո Սիրադեղյանին ասացի՝ չի կարելի քաղաքի կենտրոնում ամենակարևոր ստրատեգիական գիծը առանց նախագծի, առանց բիզնես պլանի դնել աճուրդի և հողատարածքներ վաճառել: Եթե հիշում եք, այդ ժամանակ Աբովյան փողոցի վրա կազինոներ էին, որոնցից յուրաքանչյուրն իր լայնքով հայտնվել էր Հյուսիսային պողոտայի առանցքում: Միակ բանն, ինչ կարողացա անել իմ կարճաժամկետ պաշտոնավարման ընթացքում, այդ հողատարածքների վաճառքի կասեցումն էր: Նարեկ Սարգսյանը կարողացավ կազմավորել այն բիզնես պլանը, հավաքել կառուցապատողների այն ցանկը, որոնց շնորհիվ կառուցվեց այդ փողոցը: Ի դեպ, դա շատ բարդ գործ է: Հիմա մեկը կհավանի այդ ճարտարապետությունը, մյուսը՝ ոչ, դա այլ հարց է, բայց ոչ ոք չի կարող հերքել, որ այդ պողոտան այսօր ամենամարդաշատն է»։

Նա հավելեց, որ ինքը որևէ նախագիծ Երևանի սահմաններում չի անելու, քանի որ դա բերում է բարդությունների. «Եթե գլխավոր ճարտարապետը ցանկություն ունի զբաղվել ճարտարապետությամբ, ապա կարող է անել այնպիսի հսկայածավալ նախագծեր, որը ոչ ոք չի կարող անել: Ներեցեք, բայց ամեն ինչ իր ձեռքում է, ինքն է որոշում: Ու որպեսզի վերանա այս խոսակցությունը, հայտարարում եմ՝ ոչ մի նախագծային աշխատանք մայրաքաղաքում չեմ ձեռնարկելու: Այս կերպ ուզում եմ նաև ազնիվ լինել իմ կոլեգաների՝ ճարտարապետների առջև, ովքեր կիմանան, որ չեմ չարաշահելու սեփական հնարավորություններս»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}