Մշակույթ 14:55 06/11/2018 Հայաստան

Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը

Այսօր կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը։ Փառատոնը Երևանում և Արցախում կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը, նոյեմբերի 5-11-ը՝ Հայաստանի 5 մարզերում /Շիրակ՝ ք. Գյումրի, Լոռի՝ ք. Վանաձոր, ք. Ալավերդի, Շնող համայնք, Թեղուտ համայնք, Քարկոփ համայնք, Գեղարքունիք՝  ք. Գավառ, ք. Մարտունի, Արմավիր՝ ք. Էջմիածին, Կոտայք՝ գ. Զովունի/:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը նվիրվում է Շառլ Ազնավուրին:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 186 ֆիլմ՝ 63 երկրից: Այս տարի ծրագիրը համալրվել է 2 նոր անվանակարգով՝ «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և «Երեխաները` երեխաների համար»:

14-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ կիրականացնի «Վիշեգրադ-Հայաստան նոր նախաձեռնություններ` միջմշակութային կինոերկխոսությունը ընդլայնելու համար» /Երևան, ՀՀ մարզեր/ հատուկ ծրագիրը՝ ուղղված Վիշեգրադի երկրների /Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա/ և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության խորացմանը: Ծրագիրը կիրականացվի Երևանում և ՀՀ մարզերում՝ ներառելով ավելի շատ հանդիսատես, Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնն օգտագործելով որպես աջակցող հարթակ:

Շարունակվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջմշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հատուկ ծրագրերի իրագործումը, որի շրջանակում Ռուսաստանից ժամանած ականավոր կինոգործիչների հետ տեղի կունենան հանդիպումներ, կանցկացվեն վարպետության դասեր, ֆիլմերի պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ և այլն: Պատվավոր հյուրերից են՝ անվանի կինոգետ, պրոդյուսեր, դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Նիկա» մրցանակի կրկնակի դափնեկիր, կինոքննադատ Արմեն Մեդվեդևը, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե Արմավենի» մրցանակակիր, «Նիկա» մրցանակի քառակի դափնեկիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինը:

Գյոթեի անվան ինստիտուտի հետ համատեղ հատուկ ծրագրի շրջանակում Գերամանիայի Դաշնությունից Հայաստան կժամանի Կլաուդիա Պրիեցելը: Տեղի կունենա «Սուպեր Մոդոն» /ռեժիսոր՝ Լիկարիոն Վայնայնա, Գերմանիա/, «Ավազ» /ռեժիսոր՝ Դիրք Քումմեր, Գերմանիա, Չեխիա/, «Վենդի 2. հավերժ ընկերներ» /ռեժիսոր՝ Հաննո Օլդերդիսսեն, Գերմանիա/ ֆիլմերի պրեմիերաները:
Ճապոնիայի միջազգային հիմնադրամի աջակցությամբ հատուկ ծրագրի շրջանակում Ճապոնիայից Հայաստան կժամանի ռեժիսոր, անիմատոր Միյո Սատոն և հայ հանդիսատեսին կներկայացնի «Աղվեսներ» անիմացիոն ֆիլմը: Անվանի անիմատորը հանդիպումներ կունենա Հայ-ռուսական համալսարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Սահակյանց անիմացիոն ստուդիայում:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում նախատեսվում են պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, կլոր սեղան- քննարկումներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում, հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև մի շարք սոցիալական, կրթամշակութային ծրագրեր:

Փառատոնն անցկացվում է  մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի աջակիցներն են` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ-ում Կանադայի դեսպանությունը, Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Երևանում Գյոթեի անվան ինստիտուտը /Գերմանիա/:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:43
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիայի գործողությունները հակասում են ՆԱՏՕ-ում դաշինքի ոգուն
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դատապարտել է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին Ֆրանսիայի Սենատ (խորհրդարանի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Հենրիխ Դանիելյան. Ի՞նչ են արել այս իշխանությունները երիտասարդների համար, բացի նրանց ապագան խորտակելուց
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «Երբ 2018 թվականին Նիկոլը խոստանում էր փայլուն ապագա, նա կարևորում էր սփյուռքահայ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Լեռնակերտի պեղումները հնարավորություն են ստեղծել հետևել ուշբրոնզեդարյան պաշտպանական համակարգի ձևավորման, կառուցման գործընթացներին
ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները պեղումներ են իրականացրել...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ագնեսա Խամոյանն արձագանքել է Էդգար Ղազարյանի առաջադրման մասին հարցերին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն արձագանքել է ՄԻՊ թափուր պաշտոնում Էդգար Ղազարյանի առաջադրման վերաբերյալ հարցերին....
Աղբյուր` Panorama.am
14:07
Վլադիմիր Գասպարյան. Բացարձակապես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքը
«Բացարձակապես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքը»,-ի պատասխան նախագահող դատավոր Վարդգես Սարգսյան հարցի՝ Հակակոռուպցիոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Թուրքայի երեք կուսակցություն պահանջում են հեռացնել Էրդողանի թեկնածությունը նախագահական ընտրություններից
Թուրքիայի երեք ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ դիմում են ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողով՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ավինյանի օգնականը՝ Գրիգորյանի խորհրդական
Նիկոլ Փաշինյանի տեղակալ Մհեր Գրիգորյանը որոշում է  ստորագրել՝ Վիկտորյա Այդինյանին նշանակելով իր խորհրդական։   Նշենք, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Շենգավիթի բազմաթիվ փողոցներում երկար ժամանակով ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, մարտի 29-ին...
Աղբյուր` Panorama.am
13:30
«Միլան»-ը Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկում է 8 միլիոն եվրո
Hայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արաբագետ. Ինչպե՞ս հաջողեց իսրայելական հասարակությունը, ո՞րն էր կառավարության նահանջի պատճառը
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իսրայելում ընթացիկ տարվա սկզբից վերսկսված ներքաղաղաքական ճգնաժամի հերթական շրջափուլը...
Աղբյուր` Panorama.am
13:10
Կոնստանտին Զատուլին. Ադրբեջանը, հասնելով իր նպատակներին, միաժամանակ մեզ ընդհարում է հայ ժողովրդի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո վկայում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպում...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Հայաստան»-ի համակիրները «Հայաստան»-ի պատգամավորներից պատասխան են պահանջում
«Հայաստան» դաշինքի համակիրներն ակտիվորեն տարածում են մի տեքստ, որտեղ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից պահանջում...
Աղբյուր` Panorama.am
12:37
Ձմեռը վերադարձել է. Մինսկը ծածկվել է ձնով
Բելառուսի Մինսկի շրջանում ձնհալից հետո ձյուն է տեղացել, ինչը հանգեցրել է մի շարք բնակավայրերի տրանսպորտի և էլեկտրամատակարարման աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մեքսիկայում առնվազն 35 մարդ է զոհվել միգրացիոն կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով
Առնվազն 35 միգրանտ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող Մեքսիկայի Սյուդադ Խուարես քաղաքի ներգաղթյալների կենտրոնում բռնկված...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
Այսօր ժամը 19:00-ին Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Էլբակյան. Հայաստանի թյուրքացումը բխում է արեվմուտքի շահերից
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. «Հայաստանի թյուրքացման ամբողջ օպերացիան արևմուտքի սրտով է և նրա շահերին համահունչ, այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
12:02
«Գոյ»-ի միավորման կողմերը
«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը  Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոնին...
Աղբյուր` Panorama.am
11:54
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Էդգար Ղազարյանի առաջադրման արձագանքները
Էդգար Ղազարյանին ՄԻՊ թափուր պաշտոնում խորհրդարանական ընդդիմության որոշումը ճիշտ է գնահատում հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։...
Աղբյուր` Panorama.am
11:40
«Լապտերիկ մանկապարտեզ» տնօրենի գործն ուղարկվել է դատախազին
Երևանի «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից խարդախություն կատարելու, վստահված գույքը հափշտակելու և կաշառք ստանալու դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Իրանի խորհրդարան օրինագիծ է ներկայացվել միջուկային ծրագրի բանակցություններից երկրի դուրս գալու մասին
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) վերականգնման բանակցություններից Թեհրանի դուրս գալու մասին...
Աղբյուր` Panorama.am
11:22
Վահե Հովհաննիսյան. «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «1. Եթե դատարանները շրջափակելու կոչին հայ հասարակությունը տար...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կանադան կոչեր է ուղղել Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու համար. ԱԳ նախարար
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին մարտի 27-ին խորհրդարանում անդրադարձել է Արցախի Հանրապետության շրջափակմանը Ադրբեջանի կողմից։...
Աղբյուր` Panorama.am
11:07
«Կասպերսկի». Աշխարհում 2022-ին պահպանվել է մոբայլ սպառնալիքների ակտիվության անկման միտումը
«Կասպերսկի» ընկերության մոբայլ լուծումները 2022-ին հայտնաբերել են վնասաբեր կամ անցանկալի ծրագրերի տեղադրման 1 661 743 փաթեթներ, ինչը...
Աղբյուր` Panorama.am
11:00
ԱՄՆ-ը հավանություն է տվել Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու օրինագծին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու օրինագծին, գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:52
Թուրքիան անօդաչու թռչող սարք կներկայացնի, որը կարող է վայրէջք կատարել նավերի վրա
Թուրքիան ապրիլի վերջին կներկայացնի աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքը, որը կարող է բարձրանալ և վայրէջք կատարել կարճ թռիչքուղի ունեցող նավերի...
Աղբյուր` Panorama.am
10:43
Բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանը դարձել է աշխարհի չեմպիոն
Ռուսաստանաբնակ բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանը Նյու Դելիում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ 70 կգ քաշային...
Աղբյուր` Panorama.am
10:35
Իրանագետ. Ալիևին ստիպում են խաղալ կրակի հետ
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է. Ադրբեջանում բարձր տեմպով շարունակվում են շիա հավատացյալների ձերբակալությունները։ Ձերբակալվողներին...
Աղբյուր` Panorama.am
10:27
«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին Երևանի քաղաքապետարանի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}