Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնութունում Հայաստանի ներկայացուցիչ 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ երկամարտի 435 կգ արդյունքով։
Հրում վարժությունում նա առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք գրանցեց՝ սահմանելով աշխարհի ռեկորդ, երկրորդ մոտեցմամբ՝ 240 կգ՝ սահմանելով նոր ռեկորդ:
Նա պոկում վարժությունում երկրորդն էր՝ 195 կիլոգրամ արդյունքով։
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հենց ուղիղ եթերով շնորհավորեց բոլորին Ս. Մարտիրոսյանի հաղթանակի առիթով։