Քաղաքական 11:53 13/11/2018 Հայաստան

Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուգում կմասնակցի ԵԽ նախարարական կոմիտեի հանդիպմանը. Աննա Նաղդալյան

«Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը, որին հաջորդել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով և լիագումար նիստերը։ Այդ նիստերի ընթացքում ստորագրվել են մի շարք որոշումներ և փաստաթղթեր՝ այդ թվում Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նա հիշեցրեց, որ քննարկումների օրակարգում է եղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը որոշում է կայացվել հարցին վերըստին անդրադառնալ առաջիկա հնարավոր առիթով, այն է՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում՝ ՀԱՊԿ կազմով գումարմամբ։

«Միաժամանակ, քարտուղարությանը հանձնարարություն է տրվել մշակել գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցման, այդ թվում՝ լիազորությունների կատարման անհնարինությամբ պայմանավորված հարցերը կարգավորղ նորմատիվ ակտերի նախագծեր»,- ասաց Աննա Նաղդալյանը։

Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ խաղաղությանը նվիրված համաժողովի իր ելույթում նշել է, որ Առաջին աշխարհամարտի արդյունքում տարբեր երկրներ ընդգծել են իրենց ճակատագիրն ազատ տնօրինելու իրավունքի մասին։

«Որպես օրինակ՝ նշվել է, որ օրերս Ֆրանսիան վերահաստատել է իր հանձնառությունը այդ իրավունքին և Նոր Կալեդոնիայում իրավունք է տրվել իրականացնելու ազատ կամարտահայտության իր իրավունքը։ Նոր Կալեդոնիայի հետ կապված՝ ԱԳՆ-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն արդիական է՝ առավել, քան երբևէ»,- ասաց նա։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տեղեկություններ հաղորդեց նաև Լարսի անցակետի մասին՝ նշելով, որ դրանք ստացվել են քիչ առաջ։ Մասնավորապես, անցակետի ռուսական հատվածում ավտոմեքենաների հերթը կազմում է  2-2,5 կմ, անցակետն աշխատում է արագացված ռեժիմով։ Հերթի գոյացման հիմնական պատճառը բեռնատարների կուտակումներն են։

«Վրացական կողմի տեղեկացմամբ,  կցորդիչներով և կիսակցորդիչներով մեքենաների անցումը Գուդաուրի-Կոպի հատվածում արգելված է եղանակային պայմաններով պայմանավորված։ Բեռնատարների համար որոշակի սահմանափակումներ կարող են լինել նաև հայ-վրացական սահմանին»,- նշեց ԱԳՆ խոսնակը։

Անդրադառնալով առաջիկա այցերին՝ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ կայանալու է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարի աշխատանքային ացը Ստրասբուրգ, ուր վերջինս մասնակցելու է ԵԽ նախարարական կոմիտեի հանդիպմանը, հանդիպումներ է ունենալու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Դեկտեմբերի 6-ից 7-ը Միլանում կայանալու է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 25-րդ նիստը, որին ևս Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է։ Դեկտեմբրի 4-5-ը ԱԳ նախարարի պաշտոնակատարն այցելելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է ՆԱՏՕ-ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող «Հաստատակամ աջակցություն»  առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը»,- ասաց Աննա Նաղդալյանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումները տեղափոխվեցին՝ կոնսենսուս չլինելու պատճառով

«Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է  որպես հավաքական անվտանգության  օրակարգի շուրջ քննարկումների հարթակ, որը վերաբերում է 6 պետությունների համար։ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու։ Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է ՀԱՊԿ-ի ամրապնդումը և արդյունավետության բարձրացումը»,- այսօր կայացած մամուլի աուլիսում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղադալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք գագաթնաժողովում քննարկվելո՞ւ է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի հարցը:

«Որոշում է կայացվել, որ գլխավոր քարտուղարի հետ կապված քննարկումները տեղափոխվեն դեկտեմբերի 6,  այն պատճառով, որ որևէ կոնսենսուս ձեռք չբերվեց հարցի շուրջ: Մենք ունենք մեր տեսակետները հարցի լուծման շուրջ, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն մյուս երկրների տեսակետների հետ»,- ասաց նա:

Աննա Նաղդալյանը շեշտեց, որ Հայաստանը, որն իր ներդրումն է ունենում կառույցի ամրապնդման գործում, լիարժեքորեն կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝  որպես պետություն ավարտելու գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը:

«Բայց դրանից առաջ պետք է որոշվի, թե նորմատիվ իրավական առումով ինչպե՞ս են կարգավորվում այն հարցերը, որոնք վերաբերում են գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցմանը»,- ասաց նա:

Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է օգտագործել վետոյի իր իրավունքը Բելառուսի նշած թեկնածուներից մեկի՝ Ստանիսլավ Զաասի ընտրության դեպքում, որը  բացի այն, որ Ադրբեջանում է կրթություն ստացել, նաև՝ Ադրբեջանին  «Պոլոնեզների» վաճառքի կնքահայրն է համարվում,  Աննա Նաղդալյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ի շրջանակներում բոլոր որոշումներն են կայացվում կոնսենսուսի հիման վրա: Իսկ դա նշանակում է, որ ցանկացած պետություն ունի կարծիք, որ կարող է արտահայտել։ Վեց պետությունները պետք է համաձայնություն տան, որպեսզի դա անցնի ՀԱՊԿ շրջանակներում»,-ասաց նա:

Աննա Նաղդալյանը նաև ընդգծեց, որ ընդհանրապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դերը գերագնահատվում է: «Դա բարձրագույն ադմինիստրատիվ պաշտոն է, որը որևէ անդրազգային լիազորություն չունի, ինքնուրույն գործելու լիազորություն  չունի: Գլխավոր քարտուղարի պարտականությունն է ապահովել կառույցի բնականոն գործունեությունը, ապահովել որոշումների կայացման գործընթացը և ՀԱՊԿ-ը ներկայացնել ՀԱՊԿ չունեցող երկրներում: Նա ներկայացնում է 6 անդամ երկրների շահերը»,- ամփոփեց Աննա Նաղդալյանը։

Ջոն Բոլթոնի այցը Հայաստան կարելի է հանգրվանային համարել

«Հայաստանի և Ադրբեջանի օպերատիվ կապին երեկ լիարժեքորեն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Օպերատիվ կապը առավելապես վերաբերում է ռազմական ոլորտին։ Իսկ ԱԳ նախարարները տեղեկատվությամբ փոխանակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ուղղակի չեմ պատկերացնում օպերատիվ կապը արտգործնախարարների մակարդակում»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև ուղիղ օպերատիվ կապ կա՞։

«Հանդիպումներ անցկացվել են, ԱԳ նախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում տեղի է ունենալու է մինչև տարվա վերջ»,- ասաց նա՝ նշելով, որ այլ մեկնաբանություն տալ չի կարող։

Հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է  Հայաստանը վերաբերում այն լուրերին, որ Ադրբեջանը լոբբիստական նպատակներով ԱՄՆ-ում հսկայական գումարներ է ծախսում, որոնք ընդհուպ հասնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին  և արդյոք քայլեր են նախաձեռնվում՝ հավասարակշռելու քարոզչական իրավիճակը, Աննա Նաղդալյանը պատասխանեց.

«Հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Մենք քայլեր ենք ձեռնարկում գործընկերային այդ հարաբերությունները առավել խորացնելու, զարգացնելու ուղղությամբ։ Այդ առումով հանգրվանային կարելի է համարել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան, որը հնարավորություն տվեց քննարկելու հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր, ներկայացնելու մեր գործողությունների տրամաբանությունը»։

Աննա Նաղդալյանն ընդգծեց, որ Հայաստանն իրականացնում է հայաստանամետ և հայամետ քաղաքականություն, Հայաստանն արտաքին քաղաքական օրակարգը երբևէ չի պայմանավորել երկրում տեղի ունեցած գործընթացներով։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}