Քաղաքական 10:00 14/11/2018 Հայաստան

Ներկայացուցիչների պալատի նորընտիր դեմոկրատական մեծամասնությունը կխափանի Թրամփի նախագահական լիազորությունները

2018 թ. նոյեմբերի 6-ին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունները զգալիորեն կսահմանափակեն նախագահ Թրամփի կողմից Միացյալ Նահանգների ղեկավարումը որպես բռնապետություն:

Իր նախագահության առաջին երկու տարիների ընթացքում Թրամփը հաճախ չարաշահել է իր լիազորությունները, ստորագրելով հրահանգներ և վերահսկելով ԱՄՆ-ի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության մարմինները՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և Սենատում հանրապետական մեծամասնության շնորհիվ: Այդ ժամանակահատվածում Թրամփը բազմաթիվ վիրավորական հայտարարություններ է արել և գործել է ինչպես բարեհաճել է՝ անտեսելով ցանկացած քաղաքական, իրավական և բարոյական վարքագիծ:

Սակայն նախագահի սանձարձակ գործունեությունը հասավ իր ավարտին... Ներկայացուցիչների պալատում նորընտիր դեմոկրատական մեծամասնությամբ Թրամփն այլևս չի կարողանա անել այն ամենը, ինչ ուզում է: Նա չի կարող առաջարկել որևէ օրինագիծ առանց Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների համաձայնության, որոնք կհետաքննեն նախագահի և նրա կառավարության անդամների անօրինական գործողությունները, ինչպես նաև կպաշտպանեն հատուկ դատախազի՝ Ռուսաստանի հետ գաղտնի համաձայնության հետաքննությունը 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում: Ներկայացուցիչների պալատի նորընտիր դեմոկրատական մեծամասնությունը կարող է դատարան կանչել Թրամփի ընտրարշավի գործընկերներին, որը նախորդ հանրապետական մեծամասնությունը արգելափակել էր, և նաև պահանջել հրապարակել նախագահի հարկային հայտարարագրերը, որոնք նա կտրականապես հրաժարվել էր հրապարակել՝ թաքցնելով իր գործարքները օտարերկրյա երկրներում:

Այս նոր իրավիճակն ունենալու է երկու կոնկրետ հետևանքներ։ Առաջիկա երկու տարիների ընթացքում ԱՄՆ կառավարությունը կհայտնվի փակուղում: Դժվար թե Թրամփի նախաձեռնած որևէ օրինագիծ հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից: Երկրորդ, հիասթափվելով իր գործողությունների արգելափակմամբ, Թրամփն ավելի կոպտորեն կհարձակվի դեմոկրատների վրա, քան նախկինում: Նախագահը արդեն հայտարարել է, որ եթե դեմոկրատները հետաքննեն իրեն, ապա նա իր հերթին կհետաքննի նրանց... Սա նշանակում է, որ նախագահ Թրամփի զայրույթն ու թշնամանքը կհասնեն նոր բարձունքների, դրդելով նրան նոր վիրավորական թվիթներ ուղարկել և ավելի շատ վիրավորական ելույթներ ունենալ իր քաղաքական հանրահավաքներում:

Առաջիկա երկու տարիների ընթացքում Թրամփն այնքան զբաղված կլինի իր քաղաքական հակառակորդներին հարվածելով, որ չի կարողանա լիարժեք ուշադրություն դարձնել ներքին և արտաքին քաղաքականությանը, որը, հուսով ենք, կսահմանափակի նրա հասցրած վնասը Միացյալ Նահանգներին և ամբողջ աշխարհին...

Ամերիկահայ թեկնածուները միջանկյալ ընտրություններում

Դրական կողմն այն էր, որ 2018 թ. նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրություններում առնվազն  ութ ամերիկահայեր հաղթեցին տեղական, պետական և դաշնային քաղաքական պաշտոններում :

Ամերիկահայ Աննա Էշուն (դեմոկրատ, Կալիֆորնիա) վերընտրվել է Ներկայացուցիչների պալատում, Կալիֆորնիայից մեկ այլ դեմոկրատ Ջեքի Կանչելյան Սփիրի հետ միասին:  Ամերիկահայ Էնթոնի Բրինդիսին (դեմոկրատ, Նյու Յորք) 1293 ձայնով գերազանցում էր գործող հանրապետական կոնգրեսական Կլաուդիա Թենիին ընտրությունների գիշերը՝ սպասելով դեռևս հազարավոր ձայների հաշվարկին: Եթե Բրինդիսին հաղթի, նա կդառնա ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում գործող երրորդ ամերիկահայը:

Միացյալ Նահանգների պատմության մեջ եղել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընտրված միայն յոթ ամերիկահայեր: Նրանք են.

- Թոմաս Քորվին (1831-1840, 1859-1861 թթ.), հանրապետական, Օհայո:
- Սթիվեն Դերունյան (1953-1965 թթ.), հանրապետական, Նյու Յորք:
- Ադամ Բենիամին (1977-1982 թթ.), դեմոկրատ, Ինդիանա:
- Չարլզ Փաշայան (1979-1991 թթ.), հանրապետական, Կալիֆորնիա:
- Աննա Էշու (1993 թ.- այժմ), դեմոկրատ, Կալիֆորնիա:
- Ջոն Սուինի (1999-2007 թթ.), հանրապետական, Նյու Յորք:
- Ջեքի Սփիր (2008 թ.- այժմ), դեմոկրատ, Կալիֆորնիա:

Անհավատալիորեն, հայ և հունգարական ծագում ունեցող Թոմաս Քորվինը եղել է բարձրակարգ քաղաքական գործիչ և դիվանագետ և միակ ամերիկահայը, որը 1845-1850 թթ. դարձավ ԱՄՆ սենատոր  (հանրապետական, Օհայո)։ Բացի Ներկայացուցիչների պալատում և Սենատում նրա ծառայությանից, նա Օհայոյի նահանգապետն էր (1840-1842 թթ.) և ԱՄՆ ֆինանսների նախարարը (1850-1853 թթ.)։ Նա եղել է նաև ԱՄՆ դեսպանը Մեքսիկայում (1861-1864 թթ.)։

Կոնգրեսի հանրապետական թեկնածու Դենի Թարխանյանը Նևադայից, պարտվել է նոյեմբերի 6-ի ընտրություններում դեմոկրատ Սյուզի Լիին, հավաքելով ձայների 43.4 տոկոս ընդդեմ Լիի 51.4 տոկոսի։

Կոնգրեսի հանրապետական թեկնածու Ջոնի Նալբանդյանը (Գլենդել), պարտվել է գործող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին։ Նալբանդյանը հավաքել է 23.5 տոկոս քվե, իսկ Շիֆը՝ 76։

Լոս Անջելեսի Սան Ֆեռնանդո հովիտ շրջանի դեմոկրատ Ադրին Նազարյանը վերընտրությամբ հաղթել է հանրապետական մրցակցին՝ Ռոքսանա Հոուգին, Կալիֆորնիայի նահանգային պալատում։ Նազարյանը հավաքել է 77.9 տոկոս քվե, իսկ Հոուգը՝ 22.1:

Էլիզաբեթ Ուորենը (չշփոթել ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենի հետ)՝ Հայոց ցեղասպանության վերապրածների ծոռնուհին, Կալիֆորնիայի նահանգային պալատի ընտրություններում պարտվել է դեմոկրատ Թաշե Բոներ Հորվաթին։

Հանրապետական Ռիտա Թոփալյանը նահանգային սենատի ընտրություններում պարտվել է դեմոկրատ Բոբ Արխելետային, որը հաղթել է քվեների 65 տոկոսով։

Կալիֆորնիայից դուրս, Միչիգանի նահանգային խորհրդի 26 ամյա դեմոկրատ թեկնածու Մարի Մանուկյանը, հաղթել է իր հակառակորդին, Միչիգանի Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Դեյվիդ Վոլկինսոնին՝ ձայների 57 տոկոսով, ընդդեմ Վոլկինսոնի 43 տոկոսի։ Մանուկյանին աջակցում էին նախագահ Բարաք Օբաման, սենատոր Գարի Պետերսը և ընտրված նահանգապետ Գեթչեն Ուիթմերը:

Մեկ այլ ամերիկահայ թեկնածու, Մեյնի նահանգային պալատի դեմոկրատ ներկայացուցիչ Սառա Գիդեոնը, վերընտրվել է։
 
Աննա Աստվածատրյան-Տուրկոտը վերընտրվել է Westbrook, Մեյնի քաղաքային խորհրդում։ Բաքվից փախստական Տուրկոտը Արցախի անկախության եռանդուն պաշտպաններից է։

Վերջապես, Լորիկ Չարխուդյանը, Մերիլենդի նահանգային օրենսդիր մարմնի դեմոկրատ թեկնածուն, ընտրվել է՝ դառնալով Մերիլենդի խորհրդարանի առաջին ամերիկահայ ներկայացուցիչը։

Ամերիկահայերի մեծ մասը, որոնք նոյեմբերի 6-ին պայքարել են քաղաքական պաշտոնների համար, հաղթեցին։ Նույնը վերաբերում է նաև ամերիկահայ համայնքի օտարազգի աջակիցներին։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հաղոդել է, որ իրենց աջակցությունը վայելող կոնգրեսական թեկնածուների 92 տոկոսը հաղթել է։ Սա հրաշալի լուր է...

Մյուս կողմից, ամերիկահայերը գոհ են, որ Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խմբի համանախագահ, կոնգրեսական Փիթ Սեշնսին (հանրապետական, Տեխաս) չի հաջողվել վերընտրվել՝ չնայած թուրքամետ դոնորների նվիրատվություններին…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համեգի ներկաններին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}