Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպիտակ տունն ուսումնասիրում է թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից վտարելու հարցը։ Թուրքական իշխանությունները վերջինիս մեղադրում են պետական հեղաշրջման կազմակերպման մեջ։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով NBC News-ին։
Ամերիկյան կառավարությունն այս քայլին մտադիր է գնալ այն պատճառով, որպեսզի իջեցնի Անկարայի պահանջների աստիճանը՝ կապված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության հետ։
Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրահանգ են ստացել վերաբացել Գյուլենի արտահանձնման գործը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի իշխանությունները «որս են հայտարարել» նախագահ Էրդողանի թշնամիներին, մասնավորապես՝ Ֆեուլլահ Գյուլենի նկատմամբ։