Խաժակյանը կղեկավարի ԼՀԿ նախընտրական շտաբը
Քաղաքական
15:08 16/11/2018
Հայաստան

Խաժակյանը կղեկավարի ԼՀԿ նախընտրական շտաբը

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության Կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ 

Կուսակցությունից հայտնում են, որ գլխավոր շտաբը կտեղակայվի ԼՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Բաղրամյան 1 հասցեում։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։ 
 

 

Placeholder