Սեուլից ստացած 200 տոննա մանդարինը կբաժանվի Փհենյանի բնակիչներին
Հասարակություն
12:00 16/11/2018
Աշխարհ

Սեուլից ստացած 200 տոննա մանդարինը կբաժանվի Փհենյանի բնակիչներին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է Հարավային Կորեայից ստացած 200 տոննա մանդարինը բաժանել Փհենյանի դպրոցականներին, երեխաներին և այլ քաղաքացիների։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտնել է  Կորեայի կենտրոնական հեռագրային  գործակալությունը։

Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահի Մուն Չժե Ինին շնորհակալական խոսք է հղել մանդարինի համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեան Հյուսիսային Կորեա էր ուղարկել 200  տոննա մանդարին՝ ի պատասխան 2 տոննա սնկի, որը Մուն Չժե Ինը ստացել էր սեպտեմբերին Փհենյան այցի ժամանակ։

Placeholder