Իրավունք 13:26 16/11/2018 Հայաստան

Մեզ համար այդ իրավիճակը մի փոքր անհասկանալի էր. Վաչագան Ղազարյանի պաշտպան

ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը դեռ չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը։ Ստանալուց հետո նոր կհայտնի դիրքորոշում։ Panorama.am-ը փաստաբանից տեղեկացավ, որ դեռ ՄԻԵԴ դիմելու որոշում չեն կայացրել, սակայն  բոլոր հիմքերն առկա են։

«Սպասենք Վճռաբեկ դատարանի որոշմանը, դատարանի իրավական դիրքորոշումը բոլորիս համար հետաքրքիր է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է։ Դատախազությունից  վճռաբեկ բողոք էին ներկայացրել նրա նկատմամբ գրավը կիրառելու դեմ։ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, Վ.Ղազարյանի նկատմամբ կիրառված գրավը վերացվել է։

«Առաջին ատյանի դատարանը մերժել էր գրավի միջնորդությունը, կալանավորման որոշում էր կայացրել։ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումը գրավի մերժման մասով բեկանել էր, սահմանել 1 միլիարդ դրամ գրավ, որը վճարվել էր, ազատ էր արձակվել։ Վճռաբեկ դատարանը ուժ տվեց առաջին ատյանի դատարանի որոշմանը, որի հիմքով Վաչագան Ղազարյանը նորից կալանավորվեց»,- ասաց Ա. Հարությունյանը։

Նա նշեց, որ վճարված գրավի ամբողջ գումարը՝ 1 միլիարդ դրամ, հետ է վերադարձվելու վճարող անձին։

Փաստաբանն ասաց, որ գրավի վճարումից ու ազատ արձակվելուց հետո՝ այս 4 ամիսներին, Վաչագան Ղազարյանը երբեք ոչ խոչընդոտել է, ոչ խուսափել  նախաքննությունից, մասնակցել է նախաքննությանը, ցուցմունք տվել, ներկայացրել փաստաթղթեր։

«Այդ փաստը հենց Վճռաբեկ դատարանում ընդունեց դատախազության ներկայացուցիչը, ով պաշտպանում էր բողոքը։  Մեզ համար այդ իրավիճակը մի փոքր անհասկանալի էր, երբ դատախազությունն ասում է, որ ընդունում է՝ Վաչագան Ղազարյանը չի խոչընդոտել նախաքննությանը, չի խուսափել նախաքննությունից, բայց պնդում է բողոքը և պահանջում կալանավորեն, մինչդեռ կալանավորման հիմքում հենց նախաքննությանը չխոչընդոտելու և նախաքննությունից չխուսափելու հանգամանք է դրված։ Այս ամենը, իհարկե, մի փոքր տարօրինակ է, բայց առավել տարօրինակ է, երբ որ Վճռաբեկ դատարանն է նման որոշում կայացնում։ Չէինք էլ սպասում, որ նման իրավիճակ կարող է լինել»,- ասաց Արմեն Հարությունյանը։

Պաշտպանը նշեց, որ ցանկացած դեպքում կփորձեն միջնորդել գրավի կիրառմամբ կալանավորումը փոխելու վերաբերյալ, կփորձեն դիմել դատախազություն՝ հասկանալու դատախազության դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ պաշտոնական հայտարարության համաձայն, Վ. Ղազարյանը մեղադրվում է  ապօրինի հարստացման մեջ: Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է: Վաչագան Ղազարյանը հունիսի 28-ին կալանավորվել էր, սակայն  Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանված 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:33
Էրդողանին հրավիրել են Մոսկվա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրատոմս է փոխանցվել՝ մասնակցելու 2020 թվականի մայիսի 9-ին Մոսկվակում կայանալիք Հայրենական Մեծ...
Աղբյուր` Panorama.am
16:24
Երկու հոգի ծխահարվել է տանը բռնկված հրդեհից
Այսօր  ժամը 11:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 2-րդ փողոցի...
Աղբյուր` Panorama.am
16:12
Պետական պարտքի ավելի ցածր ցուցանիշ կունենանք, քան կանխատեսվում էր. Ատոմ Ջանջուղազյան
2019-ի թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` այս տարվա վերջին ավելի ցածր պետական պարտք կունենանք։ Այսօր լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
16:08
«Թալիշական սփյուռք» ՀԿ նախագահ Շաբանով․ Ադրբեջանն ամեն գնով հեռացնում է բնիկ ժողովուրդներին իրենց տարածքներից
Panorama.am-ի հարցազրույցը ՌԴ «Թալիշական սփյուռք» ՀԿ-ի նախագահ Իսմայիլ Շաբանովի հետ։
Աղբյուր` Panorama.am
15:56
Շառլ Ազնավուրին և Ավրորա Մարդիգանյանին նվիրված կոմիքս գրքեր են ստեղծվել
«Իմ փոքրիկ գիրքը» շարքը նախատեսված է 3+ տարիքի ընթերցողների համար։
Աղբյուր` Panorama.am
15:41
Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի
Հիսուն մարդ մահացել է ուրբաթ երեկոյան Բաղդադում զինված մարդկանց կողմից ցուցարարների վրա հարձակման արդյունքում: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:30
Ստորագրվել են երեք նոր վարկային համաձայնագրեր՝ 60 միլիոն եվրո ընդհանուր գումարով
Դրանք ստորագրել են ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ու KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան:
Աղբյուր` Panorama.am
15:17
Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել
Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը
Ֆրանսիայի  Բանդոլ քաղաքում պղծել են 2017 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը:  «Ֆրանսիայում...
Աղբյուր` Panorama.am
14:52
Սպիտակի բնակչության մոտ 20 տոկոսն ապրում է տնակներում
«Սպիտակ քաղաքը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ ամբողջությամբ ավերվել էր, բնակֆոնդից, արտադրական մակերեսներից ոչինչ չէր մնացել, իսկ այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 130 անգամ
Դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ
Բյուջեի քննարկումներն ամփոփելիս՝ վարչապետ Փաշինյանը աղետի գոտու վերաբերյալ օգտագործեց բառացիորեն գրեթե նույն ձևակերպումը, ինչ՝  2003...
Աղբյուր` Panorama.am
14:24
Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 25-ի. լրատվամիջոց
Առնվազն 25 մարդ մահացել և 130-ից ավելի մարդ տուժել է ուրբաթ երեկոյան Բաղդադում զինված մարդկանց կողմից ցուցարարների վրա հարձակման արդյունքում:...
Աղբյուր` Panorama.am
14:12
Խորհուրդներ մասնագետից՝ երկրաշարժի դեպքում
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:59
Արթուր Սողոմոնյան. 2019 թ-ի դեկտեմբերի 6-ն, անշուշտ, հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն էր
Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Փյունիկի» կողմից...
Աղբյուր` Panorama.am
13:44
Հայաստանում կթույլատրեն կառուցել մինչև 24 հարկանի շենքեր
Հայաստանի, ըստ սեյսմակայուն շինարարության  գործող նորմերի, կարելի է կառուցել մինչև 16 և մինչև 18 հարկանի շենքեր կախված կառուցվածքային ...
Աղբյուր` Panorama.am
13:31
Ինչու օսկարակիր Ասգար Ֆարհադին ֆիլմ չի նկարահանում Չինաստանում
«Օսկար» մրցանակի դափնեկիր, իրանցի կինոռեժիսոր Ասգար Ֆարհադին, ելույթ ունենալով Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվող միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:23
Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ. Թովմաս Գրիգորյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով ՀՖՖ գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
13:12
Այո, պարգևավճարներ տրվելու են.ֆինանսների նախարար
Այո, պարգևավճարներ տրվելու են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
13:05
Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է
Հայաստանի և հարակից տարածքներում  այս տարվա ընթացքում մինչև դեկտեմբերի 7-ը գրանցվել է 1422 երկրաշարժ: 2018-ին գրանցվել է  1394...
Աղբյուր` Panorama.am
12:56
ՀՀ բնակչության սեռա-տարիքային կազմը ձևախեղված է.«Ամենամեծ խնդիրն ունենք 15-24 տարեկան խմբում»
«Սա մեծ խնդիր է, քանի որ առաջիկա տարիներին ամուսնությունների թվի վրա դա կարող է ազդել»
Աղբյուր` Panorama.am
12:49
ՊՆ-ն 2,4 մլրդ դրամի պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանի ընկերության հետ. Հետք
Հետքը գրում է. Այս տարվա սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել...
Աղբյուր` Panorama.am
12:39
Սպիտակում բացվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը
Սպիտակ քաղաքում ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցին բացվեց ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի (1917-2015 թթ.) հուշարձանը:...
Աղբյուր` Panorama.am
12:27
Առողջության հարկի վերաբերյալ ֆիննախի նախընտրած շեմը զրոն է. Ատոմ Ջանջուղազյան
Դեռ վաղ է այդպիսի որոշումների մասին խոսելը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝...
Աղբյուր` Panorama.am
12:18
10 լուսանկար՝ 88-ի երկրաշարժի և աղետի գոտու վերականգնման մասին
Լուսանկար 1․ Աղետից հետո․ տարեց կինը՝ տան փլատակների վրա, երկրաշարժի գոտու գյուղերից մեկում։ Լուսանկարի հեղինակը հայտնի չէ...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս
Պետական եկամուտների կոմիտեն իրավաբանական անձանց վերաբերող տեղեկատվական հոլովակ է հրապարակել
Աղբյուր` Panorama.am
12:01
Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնության 13 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքել է 10,5 միավոր և լրացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Նոյեմբերին բանջարեղենի գնաճը կազմել է 20.1% , մրգինը՝ 3.5%
2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.6% գնաճ, ինչին մեծապես նպաստել են...
Աղբյուր` Panorama.am
11:41
Նիկոլ Փաշինյանը՝ երկրաշարժից անօթևան մնացած բնակիչների խնդրի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի ավերիչ երկրաշարժից զոհվածների հիշատակին: Շիրակամուտում...
Աղբյուր` Panorama.am
11:32
Մոսկվա- Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել
Նախօրեին «NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռը Մոսկվա- Երևան- NWS 377 չվերթն իրականացնելիս ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}