Տիգրան Բարսեղանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ հանդիպումը
Սպորտ
15:20 16/11/2018
Հայաստան

Տիգրան Բարսեղանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ հանդիպումը

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ հանդիպումը որակազրկման պատճառով, բայց կազմ ու պատրաստ կլինի Լիխտենշտեյնի դեմ խաղին։ Այս մասին նշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

Նաև նշվում է, որ Ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Վարազդատ Հարոյանը, Գոռ Մալաքյանը, Արտակ Գրիգորյանը և Արտյոմ Խաչատուրովը  այսօրվա խաղի ընթացքում զգուշացվելու դեպքում բաց կթողնեն հաջորդ հանդիպումը:

Հիշեցնենք, որ Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կայանալու է այսօր Երևանի ժամանակով 23:45-ին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացել է հավաքականի հայտացուցակը Ջիբրալթարի դեմ խաղում.


 

Placeholder