«Bryggan» մենակատարների անսամբլը ելույթ կունենա Հայաստանում
Մշակույթ
19:04 16/11/2018
Հայաստան

«Bryggan» մենակատարների անսամբլը ելույթ կունենա Հայաստանում

«Bryggan» մենակատարների անսամբլը համերգով հանդես կգա Հայաստանում: Համերգը  տեղի կունենա նոյեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Bryggan» մենակատարների անսամբլը ներկայացնում է 17-18-րդ դարերի կամերային երաժշտությունը: «Bryggan» շվեդերենից թարգմանաբար նշանակում է «կամուրջ»: Մենակատարների անսամբլի կազմում հանդես են գալիս Ալեսանդրո դե Կարոլիսը և Մոնիկա Գարսիա Սալամերոն՝ բլոկֆլեյտա, Մարիանա Պարաս Պենան՝ բարոկկո ֆագոտ, Նիլս Պֆեֆերը՝ թեորբա և կլավեսին:

Երաժիշտները հանդիպել են Շվեյցարիայի Vadstena Academy-ում մի օպերային ներկայացման ընթացքում և նրանց հանդիպումը վերածվել է մշտական համագործակցության:

Կարեմային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ երևանյան համերգի ընթացքում «Bryggan» մենակատարների անսամբլը կներկայացնի Գ. Ֆ. Տելեմանի, Ու. Ուիլյամսի, Հ.Պյորսելի, Ա.Ֆալկոնիերիի, Ռ.Վիզեի, Ֆ.Կուպերենի, Ա. Ֆալկոնիերիի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները:

Համերգն անցկացվելու է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։ 

 
Placeholder