Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին
Հասարակություն
16:15 16/11/2018
Հայաստան

Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին

Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության 2018 թ-ի ծրագրին, որը կազմակերպվել է ամերիկյան դեսպանատան կողմից՝ ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week - GEW) միջոցառումների շրջանակում:

Beeline Հայաստան hասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ընկերությունները ներկայացում են ներկայումս պահանջված մասնագիտությունները, տեղեկացնում են մասնակիցներին, թե ինչ հմտություններ և գիտելիքներ են պահանջում իրենց մոտ աշխատանքի համար դիմող թեկնածուներից։

«Մենք ապրում ենք արագ կատարվող փոփոխությունների դարում, և աշխատաշուկայում նույնպես իրավիճակը կարող է փոխվել հաշված ամիսների ընթացքում։ Դրա համար խորհուրդ ենք տալիս բոլորին շատ ուշադիր հետևել զարգացման միտումներին, մշտապես զբաղվել ինքնակրթությամբ և կատարելագործել սեփական հմտությունները, որպեսզի կարողանան մրցունակ լինել և լավ աշխատանք ունենալ», - նշել է Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Միջոցառման շրջանակում նախատեսված է անցկացնել ձեռնարկատիրական և մասնագիտական լաբորատորիաներ, աշխատանք փնտրողների համար թրեյնինգներ` ըստ մասնագիտության աշխատանքային կենսագրական կազմելու և աշխատանքային հարցազրույցի ներկայանալու թեմաներով, ինչպես նաև կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ:

 

Placeholder
Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին